Իրադարձային
-ից
-ը
23:41 • 24.05.13Կոտրված չինական ծաղկամանը վաճառվել է 120,000 ֆունտ ստերլինգով80-ամյա տղամարդ այն ժառանգել էր իր ազգականից տարիներ առաջ, սակայն չէր կարծում, որ այն արժեքավոր կլինի: Այն կարժենար 1 մլն ֆունտ ստերլինգ, եթե վնասված չլիներ:
22:36 • 24.05.13Բելֆաստի իսլամական կենտրոնը հարձակման է ենթարկվելՀարձակման ժամանակ երկու դեռահասներ իսլամական կենտրոնում ներկով լի շշեր են նետել: Տուժողներ չեն եղել: Վկաները պատմել են, թե ինչպես են երկու դեռահասներ հեռացել դեպքի վայրից:
22:17 • 24.05.13Ֆրանսիացի հատուկ ջոկատայինները գրավել են Նիգերիայի արևմուտքում տեղակայված ռազմակայանըՖրանսիայի պաշտպանության նախարար ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ որոշումը կայացվել է ահաբեկչական գործողություններից հետո՝ նշելով, որ Ֆրանսիան իր ջոկատներն է ուղարկել Նիգերիայի նախագահի խնդրանքով:
21:55 • 24.05.13ԱՄՆ-ի պետքարտուղարի կերած շաուրման իրարանցում է առաջացրել Twitter-ումԱՄՆ-ի պետքարտուղարը փորձել է Պաղեստինի խնդրի լուծում առաջարկել, սակայն ավելի բուռն քննարկումների է արժանացել նրա շաուրման:
20:18 • 24.05.13Պակիստանից Լոնդոն ուղևորվող օդանավում հնչած կատակի պատճառով օդ է բարձրացել բրիտանական ռազմաօդային ուժերի «Թայֆուն» կործանիչըՊակիստանից Լոնդոն ուղևորվող 297 ուղևոր տեղափոխող «Պակիստանյան ավիաուղիների» օդանավում հնչած կատակի պատճառով օդ է բարձրացել բրիտանական ռազմաօդային ուժերի «Թայֆուն» կործանիչը:
18:46 • 24.05.13Դամասկոսը մերժել է ընդդիմության՝ Ասադի 500 մերձավորների հետ երկրից հեռանալու առաջարկըՊաշտոնական Դամասկոսը մերժել է այդ առաջարկները և նշել, որ դրանք ծիծաղելի են Սիրիայի բանակի գրանցած հաջողությունների ֆոնին՝ երկիրն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու հարցում։
18:40 • 24.05.13Երգիչ Վիտասի դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել. նրան սպառնում է 10 տարվա ազատազրկումՌԴ Քննչական կոմիտեն նոր քրեական գործ է հարուցել երգիչ Վիտալի Գրաչևի՝ Վիտասի դեմ՝ «Իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության կիրառում» հոդվածով։
18:19 • 24.05.13Իրանցի մարմնավաճառները Թուրքիայում լրտեսությամբ են զբաղվելՊարզվել է, որ նրանք բռնությամբ ժամանակավոր կրոնական ամուսնություն են կնքել ծառայություն իրականացնող զինվորների, ոստիկանների, պաշտոնյաների հետ, և պետության մասին գաղտնի տեղեկություններ հավաքել։
18:06 • 24.05.13Պաղեստինի և Իսրայելի ղեկավարները շուտով ստիպված կլինեն բարդ որոշումներ կայացնել. ՔերիՆա կողմերին կոչ է արել զերծ մնալ սադրանքներ իրագործելուց,«որոնք հետ են մղում գործընթացը», և փոխարենը կենտրոնանալ առկա ձեռքբերումների վրա՝ պաղեստինա-իսրայելյան ուղիղ բանակցություններ սկսելու վերաբերյալ
17:31 • 24.05.13Արքայազն Չարլզը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր«Երևան, իմ սերը» շատ նման է «Դամֆրիների տուն» ճարտարապետական ժառանգականությանն ուղղված բարեգործական ծրագրին Շոտլանդիայում, որին անձամբ աջակցում է Ուելսի արքայազնը:
17:09 • 24.05.13«Ոսկե ծիրան» փառատոնն այս տարի շուրջ 1200 հայտ է ստացել«Արվեստը ձգտում է ազատության: Որպես երևակայականի արվեստ, կինոն հսկայական դեր է կատարում անհատի կրթության և զարգացման գործում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
16:34 • 24.05.13Սթիվ Ջոբսը մասոն է եղել. թողարկվել են մասոնական խորհրդանիշով iCoin մետաղադրամներՎաճառքի է հանվել iCoin-ը՝ Սթիվ Ջոբսին նվիրված Apple-ի մետաղադրամը, որը, ըստ ստեղծողների, բացահայտում է նաև նրա գաղտնիքը:
16:23 • 24.05.13Գարեգին Չուգասզյանը չի բացառում Նախախորհրդարանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի համագործակցությունը«Փետրվարի 18-ից հետո մենք մեր առաջարկությունները Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացրել ենք, ըստ որի՝ ինչ է պետք անել: Ապրիլի 9-ից հետո հայտարարեցինք, որ այդ ծրագիրը ինքներս կներկայացնենք»,- ասաց նա։
15:33 • 24.05.13Հրշեջ փրկարարները Արամուս գյուղի լճակից 14-ամյա երեխայի դի են դուրս բերելՄայիսի 24-ին, հրշեջ-փրկարարները Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակա լճակում ջրից դուրս են բերել Ակունք գյուղի բնակիչ Թևոս Մ.-ի (ծնվ. 1999թ.) դին:
15:31 • 24.05.13Իվանիշվիլին չի բացառել Սաակաշվիլիին հարցաքննության ենթարկելու հավանականությունըՎրաստանի նախագահն անձեռնմխելի չէ, և եթե դատախազությունը հարցեր ունենա նրան, իսկ նման կասկածներ արդեն կան, մեծ է հավանականությունը, որ նա կհարցաքննվի։
