ԱՄՆ-ի պետքարտուղարի կերած շաուրման իրարանցում է առաջացրել Twitter-ում
Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին գուցե իսկապես խաղաղ կարգավորումն էր քննարկում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ, սակայն քննարկումների նյութ է դարձել նրա կերած շաուրմայի բաղադրությունը: Այս մասին հայտնում է Foreign Policy-ն՝ նկատի ունենալով Twitter սոցիալական կայքում ծավալված քննարկումները:
Իսկ նյութը հետևյալն էր՝ ի՞նչ միս է եղել Քերիի շաուրմայում, քանի որ նշված էր, թե դա հնդկահավի միս է:
Twitter-ում ծավալված քննարկումների մեջ տարբեր կարծիքներ էին հնչել, խնդրանքներ հստակեցնել՝ հավի՞, թե՞ գառան շաուրմա… Իսկ մի արաբ՝ «որպես արաբ» նույնիսկ վիրավորվել էր «հնդկահավի շաուրմա» արտահայտությունից:
Աղբյուրը ստիպված է եղել զանգել Արևմտյան ափում գտնվող այդ սննդի կետ և պարզել, որ խոսքն իսկապես հնդկահավի մասին է, ուղղակի տեղի շատ արաբներ այն հավի շաուրմա են անվանում:










