Հրշեջ փրկարարները Արամուս գյուղի լճակից 14-ամյա երեխայի դի են դուրս բերել

15:33 • 24.05.13

Մայիսի 24-ին, հրշեջ-փրկարարները Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակա լճակում ջրից դուրս են բերել Ակունք գյուղի բնակիչ Թևոս Մ.-ի (ծնվ. 1999թ.) դին:


Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների կայքը:


ժամը 14։03-ին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակա լճակում մարդ է ջրահեղձվել: