Կոտրված չինական ծաղկամանը վաճառվել է 120,000 ֆունտ ստերլինգով
Չինական կոտրված ծաղկամանի նախկին սեփականատերն այն աճուրդի տուն էր բերել ստվարաթղթե արկղի մեջ փաթաթված և չէր էլ կասկածում, որ այն կվաճառվի մոտ 120 000 ֆունտ ստերլինգով, գրում է dailymail-ը:
80-ամյա տղամարնը այն ժառանգել էր իր ազգականից տարիներ առաջ, սակայն չէր կարծում, որ այն արժեքավոր կլինի ծաղկամանի վնասված լինելու պատճառով:
Ծաղկամանի վերևի հատվածը կոտրվել էր, որից հետո 1960-ականներին այն վերանորոգել են՝ 7 մետաղական ամրակների միջոցով ամրացնելով կոտրված հատվածները:
Փորձագետները, ենթադրելով, որ ծաղկամանը պատկանում է Չինաստանի Կայսրության հնությունների շարքին, այն գնահատել են շուրջ 2000 ֆունտ ստերլինգ: Սակայն չինացի կոլեկցիոներներն այն ձեռք բերելու պայքարում ծաղկամանի գինը հասցրել են 119 500 ֆունտ ստերլինգի: Փորձագետները նշում են, որ այն կարժենար 1 մլն ֆունտ ստերլինգ, եթե վնասված չլիներ:













