Ֆրանսիացի հատուկ ջոկատայինները գրավել են Նիգերիայի արևմուտքում տեղակայված ռազմակայանը
Ֆրանսիայի հատուկ ջոկատայինները ներխուժել են Նիգերիայի արևմտյան ռազմակայան, որը զինյալները գրավել էին նախօրեին, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Այս տեղեկությունն այսօր հաստատել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար ժան-Իվ Լե Դրիանը՝ հայտարարելով, որ որոշումը կայացվել է հինգշաբթի տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո: Նախարարը նշել է, որ Ֆրանսիան իր հատուկ ջոկատներն է ուղարկել Նիգերիա՝ երկրի նախագահի խնդրանքով:
Նիգերիայի բանակի և զինյալների միջև դաժան մարտեր էին տեղի ունեցել մայիսի 23-ին, երբ ծայրահեղականները երկու պայթյուն էին իրականացրել, որոնց հետևանքով շուրջ 20 նիգերիացի զինծառայող էր զոհվել, ևս 14 մարդ վիրավորվել էր:
Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել են, որ Ֆրանսիացի հատուկ ջոկատայինների իրականացրած ռազմական գործողությունների ժամանակ երկու ահաբեկիչ է զոհվել:










