Սթիվ Ջոբսը մասոն է եղել. թողարկվել են մասոնական խորհրդանիշով iCoin մետաղադրամներ
Վաճառքի է հանվել iCoin-ը՝ Սթիվ Ջոբսին նվիրված Apple-ի մետաղադրամը՝ 4 տարբերակներով՝ պղնձա-նիկելային, արծաթե, ոսկեջրած և ոսկե, հայտնում է Russia Today-ը: Գները, ըստ այդմ, տատանվում են 50-ից մինչև 3.000 դոլարի սահմանում:
Առայժմ դրանք կարելի է գնել Ուկրաինայում և Եվրոպայի որոշ երկրներում: Բոլոր նմուշներն էքսկլյուզիվ են, ինչն ընդգծվում է անհատական համարներով: Կարելի է պատվիրել նաև ձեր սիրած թվերով նմուշներ:
Ջոբսի պատկերից բացի, մետաղադրամի վրա տարբեր այլ խորհրդանիշեր կան,այդ թվում՝ մասոնական: Մետաղադրամների հեղինակները պնդում են, որ Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը (Apple-ի համահիմնադիրներ) մասոններ են եղել: Ըստ նրանց՝ գոյություն ունի նաև «Սթիվի մասոնական օթյակ»:
Ուկրաինայում Apple-ի ներկայացուցիչներն ասել են, որ մետաղադրամների վաճառքից ստացված գումարի 10 տոկոսը տրամադրվելու է Կիևի կենտրոնում Սթիվ Ջոբսի արձանի տեղադրմանը՝ «որպես 21-րդ դարի ձեռնարկատիրոջ օրինակ»:










