Բելֆաստի իսլամական կենտրոնը հարձակման է ենթարկվել
Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում գտնվող իսլամական կենտրոնը մայիսի 24-ին հարձակման է ենթարկվել: Ոստիկանությունը դիտարկում է այս միջադեպը որպես կրոնական ատելության դրսևորում՝ պայմանավորված վերջերս երկու մուսուլմանների կողմից բրիտանացի զինծառայողի սպանությամբ, հայտնում է Russia Today-ը:
Հարձակման ժամանակ երկու դեռահասներ իսլամական կենտրոնում ներկով լի շշեր են նետել: Տուժողներ չեն եղել: Վկաները պատմել են, թե ինչպես են երկու դեռահասներ հեռացել դեպքի վայրից: Մուսուլմանական կենտրոնը գտնվում է Վելինգտոն այգու հարևանությամբ:
Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը տեղի ունեցած բրիտանացի զինծառայողի սպանությունից հետո Մեծ Բրիտանիայի տարածքում բազմաթիվ մզկիթներ հարձակման են ենթարկվել:
Բրիտանիայի կառավարությունը մայիսի 23-ին տեղի ունեցածը բնութագրել է որպես ահաբեկչություն, որի մեղավորները՝ երկու նիգերիացիներն արդեն ձերբակալվել են:










