Իրանցի մարմնավաճառները Թուրքիայում լրտեսությամբ են զբաղվել

18:19 • 24.05.13

Ապօրինի ճանապարհով Թուրքիա բերված իրանցի կանայք կրոնական ամուսնություններ են կնքել թուրք տղամարդկանց հետ և թուրքերից ստացած գաղտնի տեղեկություններն ու փաստաթղթերը փոխանցել Իրանի հեղափոխության պահապաններին։

 

Իգդիրի ոստիկանությունը մայիսի 8-ին գործողություն է սկսել մարմնավաճառության և լրտեսության փաստը բացահայտելու ուղղությամբ և ձերբակալել 24 մարդու, այդ թվում՝ 10 կնոջ։ Նրանցից 8-ը կալանավորվել են։ Գաղտնի գործակալ լինելու համար մեղադրվող իրանցի 10 կանայք արտաքսվել են երկրից։

 

Պարզվել է, որ նրանք բռնությամբ ժամանակավոր կրոնական ամուսնություն են կնքել ծառայություն իրականացնող զինվորների, ոստիկանների, պաշտոնյաների հետ, և պետության մասին գաղտնի տեղեկություններ հավաքել։


Նրանք, սակայն, իրենց ուղղված մեղադրանքը չեն ընդունել։