Պակիստանից Լոնդոն ուղևորվող օդանավում հնչած կատակի պատճառով օդ է բարձրացել բրիտանական ռազմաօդային ուժերի «Թայֆուն» կործանիչը

20:18 • 24.05.13

Պակիստանից Լոնդոն ուղևորվող 297 ուղևոր տեղափոխող «Պակիստանյան ավիաուղիների» օդանավում հնչած կատակի պատճառով օդ է բարձրացել բրիտանական ռազմաօդային ուժերի «Թայֆուն» կործանիչը, հայտնում է РИА Новости-ն: Կործանիչն «ուղեկցել է» կասկածելի օդանավին:

 

2 ուղևոր օդանավում կատակել են ռումբի թեմայով, ինչից հետո ահաբեկված օդաչուն օպերատորից վայրէջքի թույլտվություն էր խնդրել: Daily Mail-ի տվյալով՝ պակիստանցի ուղևորները փորձել են նաև օդաչուի խցիկ մուտք գործել:

 

Օդանավը ուղարկվել է Սթանսթեդի օդանավակայան, որտեղ նրանց դիմավորել են ոստիկաններն ու անվտանգության ուժերը: 2 ուղևորները ձերբակալվել են, ընթանում է հետաքննություն:

 

Սթանսթեդի օդանավակայանն արտակարգ իրավիճակների համար նախատեսված 2 բրիտանական օդանավերից մեկն է: Իսկ ուժեղացված անվտանգության միջոցառումները պայմանավորված են նախօրեին Լոնդոնում կատարված ահաբեկչական հարձակումով:


Այսօր փակվել է Հիթրոուի օդանավակայանը մեկ այլ միջադեպի պատճառով, երբ այնտեղ ուղևորվող օդանավից դուրս եկող ծուխ է է նկատվել: