Իրադարձային
-ից
-ը
14:58 • 25.05.13Շուրջ 50 փաստաբան պատրաստվում է դատադուլ անել ընդդեմ Վճռաբեկ դատարանի«Վճռաբեկ դատարանը կամայականության սկզբունքով է որոշում տվյալ գործը վերցնել վարույթ, թե՝ ոչ: Նույնիսկ չեն էլ պատճառաբանում, թե ինչու է գործը հետ ուղարկվել»,- ասաց նա:
14:24 • 25.05.13Կիևում ձերբակալել են սեռական փոքրամասնությունների երթի 10 հակառակորդներիԱկցիայի մասնակիցները պաստառ են պարզել, որի վրա գրված է եղել. «Մյունխենը ողջունում է եղբայրական Կիևին»։ Լրատվամիջոցների տվյալներով՝ երթին մասնակցում են նաև միասեռականներ Գերմանիայից։
14:19 • 25.05.13Մարմարե քաղաքը. Թուրքմենստանի մայրաքաղաքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքումԱշգաբադը վերջին 20 տարիների ընթացքում իսկապես դարձել է ճերմակ։ Այդպիսին նրան դարձնում են վերջին տարիներին կառուցված մոտ հարյուր բարձրահարկ վարչական և բնակելի շենքերը, որոնք ծածկված են սպիտակ մարմարով։
14:16 • 25.05.13ԱՄՆ-ում չգիտեն՝ հակամարտող ուժերից որ մեկն է Սիրիայում քիմիական զենք կիրառելՄարտի 19-ին Հալեպում քիմիական զենքի կիրառմամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Սիրիայի կառավարությունը հայտարարել էր, որ այն կիրառել է ընդդիմությունը և դիմել էր ՄԱԿ-ին՝ խնդրելով քննել միջադեպը։
13:58 • 25.05.13Դաղստանի ՆԳՆ շենքի հարևանությամբ ռումբ է պայթեցրել, կան տուժածներԴաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում Ներքին գործերի շենքի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ ականատեսների՝ կան զոհեր
13:52 • 25.05.13Տաջիկստանում արգելափակվել է YouTube կայքըԽնդիրները YouTube-ի հետ սկսվել են այն ժամանակ, երբ մայիսի 18-ին այնտեղ տեղադրվել է K+ ալիքի հաղորդումը Տաջիկստանի նախագահ Ռուստամ Էմոմալիի ավագ որդու հարսանիքի մասին
13:06 • 25.05.13Ստեփանակերտում Բակո Սահակյանը մասնակցել է հնագիտական ցուցահանդեսիԼՂՀ նախագահը կարևորել է Արցախում հնագիտական պեղումների պրոֆեսիոնալ բարձր մակարդակով իրականացումը` հավելելով, որ անհրաժեշտ է այդ գործընթացում ներգրավել նաև արտասահմանյան ...
12:39 • 25.05.13Մահացել է մեքսիկական կոմունիստական կուսակցության վերջին առաջնորդըՄեքսիկայի մայրաքաղաքում ուրբաթ մահացել է Մեքսիկայի Կոմունիստական կուսակցության վերջին առաջնորդ Արնոլդո Մարտինես Վերդուգոն
12:09 • 25.05.13Կախարդության համար Սաուդյան Արաբիայում 2 կնոջ դատապարտել են 10 տարվա ազատազրկման և մտրակի 1000 հարվածիԱռաքինության քարոզչության և անառակության կանխարգելման գծով հանձնաժողովի անդամները խուզարկել են երկու տուն երկրի մայրաքաղաքում և այնտեղ հայտնաբերել թալիսմաններ և այլ մետաղական իրեր:
11:11 • 25.05.13Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներիԲակո Սահակյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունը՝ այն որակելով որպես համահայկական ամենակայացած կառույցներից մեկը, որն իր ստեղծման օրից ակտիվորեն մասնակցում է հայրենիքի ....
09:36 • 25.05.13Պակիստանում դպրոցական ավտոբուսի պայթյունից զոհվել է 16 աշակերտ և ուսուցիչըԱրտակարգ պատահարը տեղի է ունեցել Գուջրաթ քաղաքում՝ մայրաքաղաքից 200 կմ հեռավորությամբ՝ վաղ առավոտյան, երբ ավտոբուսով երեխաները դպրոց գնալիս են եղել։
09:26 • 25.05.13Պատահար «Հարսնաքարի» մոտակայքում. կան տուժածներԱրտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.17-ին, ահազանգ է ստացվել, որ Սևանի խճուղիում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ...
00:36 • 25.05.13Կիևում Վերջին զանգի օրն անհայտ անձինք լվացող միջոցներ են լցրել հրապարակի շատրվանի մեջՄայիսի 23-ին Կիևի դպրոցներում նշել են վերջին զանգը, և առավել ակտիվ շրջանավարտները որոշել են նշել իրենց տոնը՝ լողանալով մայրաքաղաքի շատրվաններում:
00:14 • 25.05.13ՌԴ ՆԳՆ-ից ավելի քան 200 գաղտնի փաստաթուղթ է անհետացել«Պաշտոնական փաստաթղթերի ստուգման ժամանակ ՌԴ ՆԳՆ կայարանների հսկողության վարչությունում չի հայտնաբերվել ավելի քան 200 գաղտնի նյութերի տեղեկայման վայրը»,-ասվում է հաղորդագրությունում:
23:41 • 24.05.13Կոտրված չինական ծաղկամանը վաճառվել է 120,000 ֆունտ ստերլինգով80-ամյա տղամարդ այն ժառանգել էր իր ազգականից տարիներ առաջ, սակայն չէր կարծում, որ այն արժեքավոր կլինի: Այն կարժենար 1 մլն ֆունտ ստերլինգ, եթե վնասված չլիներ:
