Դաղստանի ՆԳՆ շենքի հարևանությամբ ռումբ է պայթեցրել, կան տուժածներ
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում Ներքին գործերի շենքի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ ականատեսների՝ կան զոհեր, գրում է Russia Today-ը։
ՆԳՆ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ վիրավորվել են մի քանի ոստիկաններ։
«ՆԳՆ շենքի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել։ Տուժածների թիվը հասել է մինչև 9-ի։ Բոլոր տուժածները հոսպիտալացնել են»,- հայտնել են գերատեսչությունում։
Ըստ համացանցում հայտնված տեղեկությունների՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ դրա ալիքները զգացվել են նույնիսկ էպիկենտրոնից բավականին հեռու։
Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը մեքենայում, ով մահացել է։ Սակայն շրջանի իշխանություններն անհանգստանում են 2-րդ պայթյունի համար, դեպքի վայրը շրջափակված է ոստիկանների կողմից։
«Մենք վախենում ենք 2-րդ պայթյունի համար, ինչպես դա եղավ վերջերս դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարչության մոտ»,- նշել են իրավապահ մարմինների մամուլի ծառայությունում։










