Կախարդության համար Սաուդյան Արաբիայում 2 կնոջ դատապարտել են 10 տարվա ազատազրկման և մտրակի 1000 հարվածի

12:09 • 25.05.13

Սաուդյան Արաբիայում դատարանն ասիական ծագում ունեցող երկու կնոջ մեղավոր է ճանաչել կախարդություն անելու մեջ իրենց գործատուների տների տարածքում և դատապարտել յուրաքանչյուրին 10 տարվա ազատազրկման և մտրակի 1.000 հարվածի, գրում է rosbalt.ru-ն։


Առաքինության քարոզչության և անառակության կանխարգելման գծով հանձնաժողովի անդամները խուզարկել են երկու տուն երկրի մայրաքաղաքում և  այնտեղ հայտնաբերել թալիսմաններ և այլ մետաղական իրեր տան աշխատողների սենյակներում։

 

Այդ իրեղեն ապացույցները բավական են եղել տան աշխատող երկու կանանց կախարդության մեջ մեղավոր ճանաչելու համար։


Դատարանի որոշման մեջ չի նշվում այն վնասի մասին, որոնք հասցրել են կանայք։