Պակիստանում դպրոցական ավտոբուսի պայթյունից զոհվել է 16 աշակերտ և ուսուցիչը

09:36 • 25.05.13

Պակիստանում դպրոցական  ավտոբուսի գազի բալոնի պայթյունի հետևանքով զոհվել է 17, վիրավորվել 8 մարդ։


Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել են տեղի իրավապահ մարմինները։
 

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Գուջրաթ քաղաքում՝ մայրաքաղաքից 200 կմ հեռավորությամբ՝ վաղ առավոտյան, երբ ավտոբուսով երեխաները դպրոց գնալիս են եղել։


Պայթյունի հետևանքով զոհվել է նաև ուսուցչուհին։ Տրանսպորտային միջոցի վարորդը տարբեր վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց՝ այլ տուժածների հետ։


Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 25 մարդ։