Մարմարե քաղաքը. Թուրքմենստանի մայրաքաղաքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

14:19 • 25.05.13

Թուրքմենստանը վեցերորդ անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Երկրի մայրաքաղաք Աշգաբադը ճանաչվել է աշխարհի ամենասպիտակ մարմարե քաղաքը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

Այդ մասին հայտարարվել է այսօր լայն հասարակության և Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիսավոր ժողովի ժամանակ։

 

Աշգաբադը վերջին 20 տարիների ընթացքում իսկապես դարձել է ճերմակ։ Այդպիսին նրան դարձնում են վերջին տարիներին կառուցված մոտ հարյուր բարձրահարկ վարչական և բնակելի շենքերը, որոնք ծածկված են սպիտակ մարմարով։

 

Միայն 2011-2012թթ. շահագործման են հանձնվել նոր հեռուստաաշտարակը, Կոնգրեսների պալատը, Ամուսնության պալատը, «Աշգաբադ» հյուրանոցը և 20 հազ. տեղանոց համանուն մարզադաշտը, ինչպես նաև Ձիասպորտի միջազգային համալիրը, Ձմեռային սպորտաձևերի պալատը, Սահմանադրության հուշարձանը և «Էլեմ», «Մանկության աշխարհ» զվարճանքի կենտրոնները։


Սպիտակ մարմարով են պատված նաև բոլոր նոր դպրոցներն ու մանկապարտեզները։