Կիևում Վերջին զանգի օրն անհայտ անձինք լվացող միջոցներ են լցրել հրապարակի շատրվանի մեջ

00:36 • 25.05.13

Կիևի Անկախության հրապարակի շատրվաններում լվացող միջոցների պատճառով ջրի աղտոտում է նկատվել, որից հետո Կիև քաղաքի ջրամատակարման վարչությունը դադարեցրել է շատրվանների աշխատանքը, հայտնում է Корреспондент.net-ը:


Անհայտ անձինք լվացող միջոցներ են լցրել շատրվանի մեջ, և ջրամատակարման վարչության աշխատակիցները ստիպված են եղել դատարկել ջրամբարները՝ դրանք մաքրելու համար: Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Կիևում նշել են վերջին զանգը, և առավել ակտիվ շրջանավարտները որոշել են նշել իրենց տոնը՝ լողանալով մայրաքաղաքի շատրվաններում: