Տաջիկստանում արգելափակվել է YouTube կայքը

13:52 • 25.05.13

Տաջիկստանում արգելափակել են YouTube կայքը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով այդ երկրի ինտերնետ պրովայդերների միության նախագահ Ասոմիդին Աթոևին։


Կայքի հասանելիությունը չի արգելափակել 6 պրովայդերներից միայն մեկը և բջջային կապի մեկ օպերատոր։


«Մենք փորձել ենք պարզել YouTube-ի փակման պատճառը երկրի Կապի ծառայության նախագահ Բեգա Զուխուրովից, սակայն նրա հեռախոսը լռում է։ Ինտերնետ-պորվայդերները ստացել են գրավոր հանձնարարություն կայքը փակելու մասին, իսկ մի մասն էլ ստացել է SMS-հաղորդագրություն»,- ասել է Աթոևը։


Խնդիրները YouTube-ի հետ սկսվել են այն ժամանակ, երբ մայիսի 18-ին այնտեղ տեղադրվել է K+ ալիքի հաղորդումը Տաջիկստանի նախագահ Ռուստամ Էմոմալիի ավագ որդու հարսանիքի մասին, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում։


 

 

Տաջիկստանում արգելափակվել է YouTube կայքը