ՌԴ ՆԳՆ-ից ավելի քան 200 գաղտնի փաստաթուղթ է անհետացել
ՌԴ Ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության բաժանմունքից ավելի քան 200 գաղտնի փաստաթուղթ է անհետացել: Գործի հետաքննության համար հատուկ հանձնաժողով է կազմվել, հայտնել են ՌԴ ՆԳ նախարարության Տրանսպորտի գլխավոր վարչության մամլո ծառայությունից, տեղեկացնում է РИА Новости-ն:
«Պաշտոնական փաստաթղթերի ստուգման ժամանակ ՌԴ ՆԳ նախարարության կայարանների հսկողության վարչությունում չի հայտնաբերվել ավելի քան 200 գաղտնի նյութերի տեղակայման վայրը», - նշել է մալո ծառայության աշխատակիցը:
Քննության արդյունքում բոլոր մեղավորներին պատասխանատվության կենթարկեն, մինչև անգամ կհեռացնեն զբաղեցրած պաշտոններից:










