ԱՄՆ-ում չգիտեն՝ հակամարտող ուժերից որ մեկն է Սիրիայում քիմիական զենք կիրառել

14:16 • 25.05.13

Միացյալ Նահանգները դեռ ապացույցներ չունի այն մասին, թե հակամարտող կողմերից որ մեկն է Սիրիայում քիմիական զենք կիրառել։

 

«Թվում է՝ դա հայտնի չէ»,- «Эхо Москвы»-ի եթերում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռոուզ Գեթեմյուլլերը։

 

Մարտի 19-ին Հալեպում քիմիական զենքի կիրառմամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Սիրիայի կառավարությունը հայտարարել էր, որ այն կիրառել է ընդդիմությունը և դիմել էր ՄԱԿ-ին՝ խնդրելով քննել միջադեպը։


Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, իրենց հերթին պնդել էին, որ քիմիական զենքը կիրառել են իշխանությունները։