Կիևում ձերբակալել են սեռական փոքրամասնությունների երթի 10 հակառակորդների
Կիևում այսօր տեղի է ունենում «Հավասարության երթը», որը նվիրված է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, որի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է միջոցառման անցկացմանը դեմ 10 անձի։
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ձերբակալված երիտասարդները փորձել են ճեղքել ոստիկանության շղթան, որով շրջափակված են եղել սեռական փոքրամասնությունները։
Ակցիայի մասնակիցները պաստառ են պարզել, որի վրա գրված է եղել. «Մյունխենը ողջունում է եղբայրական Կիևին»։
Լրատվամիջոցների տվյալներով՝ երթին մասնակցում են նաև միասեռականներ Գերմանիայից։
Ակցիային աջակցում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ Human Rights Watch-ը, Amnesty International-ը և Freedom House-ը։










