ԱՄՆ-ում բեռնատար գնացքները բախվել են միմյանց

20:12 • 25.05.13

Ամերիկյան Միսուրի նահանգում շաբաթ օրը միմյանց են բախվել 2 բեռնատար գնացք, ինչի հետևանքով վիրավորվել է 7 մարդ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով CNN-ին, որն այս տեղեկությունները ստացել է տեղական իշխանություններից:

 

Ըստ ԶԼՄ-ների տվյալների` բախումից հետո գնացքներից մեկը դուրս է եկել գծերից և բախվել է էստակադայի հենասյանը, ինչի հետևանքով այն փլվել է: Այդ պահին դրա վրա գտնվել է 2 մեքենա:

 

Բախումից հետո գնացքներից մեկում հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է արագ մարել:

 

Բոլոր տուժածները՝ բացառությամբ մեկի, դուրս են գրվել հիվանդանոցից: