Վիլնյուսում ավտոռալիի մեքենան թռել է հավաքված ամբոխի վրա. կա զոհ

17:44 • 25.05.13

Վիլնյուսի ավտոռալիի ընթացքում Subaru Impreza WRX STi ավտոմեքենան չի կարողացել շրջանցել արգելապատնեշը և թռել է հանդիսատեսի ուղղությամբ. զոհվել է մի աղջիկ։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը` վկայակոչելով ականատեսների, ողբերգության պահին հանդիսատեսի մոտ չեն եղել սնվտանգության աշխատակիցներ:

 

Մարդիկ սկսել են վազել այս ու այն կողմ, երբ տեսել են, որ ավտոմեքենան սլանում է դեպի իրենց։ Մեքենան հարվածել է մի աղջկա, որը տեղում մահացել է։

 

Անգամ բախումից հետո ավտոմեքենան շարունակել է իր անկառավարելի ընթացքը, և թռել է ևս մի քանի մետր։
 

Վարորդը և շտուրմանը վնասվածքներ են ստացել և շտապ տեղափոխվել հիվանդանոց։