Մոսկվա գետի ծանծաղուտում հայտնված նավը խափանել է այլ նավերի տեղաշարժը

20:58 • 25.05.13

Մոսկվա գետի ծանծաղուտներում հայտնված բեռնատար նավը խափանել է այլ նավերի տեղաշարժը: Այս մասին շաբաթ հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Интерфакс-ին:

 

Հաղորդվում է, որ խիճ տեղափոխող «Վոլգա-Դոն 201» նավը հայտնվել է ծանծաղուտում, ինչի հետևանքով այն բախվել է կամրջին: Նավը բարեբախտաբար չի վնասվել: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում:

 

Վթարի պատճառով անհնար է դարձել նավերի տեղաշարժը Մոսկվա գետում:

 

Դեպքի վայր են ժամանել ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ովքեր փորձում են ծանծաղուտից դուրս բերել նավը:

 

Մոսկվա գետի ծանծաղուտում հայտնված նավը խափանել է այլ նավերի տեղաշարժը