Իսլանդիայում սառույցի վրա ճաշել ցանկացող էքստրեմալ զբոսաշրջիկները հայտնվել են բաց ծովում
Իսլանդիայում էքստրեմալ զգացողությունների սիրահար ամերիկացի զբոսաշրջիկները որոշել են ճաշել անսովոր պայմաններում՝ սառույցի վրա: Սակայն մինչ նրանք սեղան էին գցում՝ բնության գրկում ճաշելու համար, սառցեկտորը, որի վրա նստած էին զբոսաշրջիկները, պոկվում է, և նրանք հայտնվում են բաց ծովում, գրում է Russia Today-ը:
Ինչպես տեղեկացնում է NBC News-ը, ամերիկացիներն իրենց հետ սեղան և աթոռներ էին վերցրել: Երբ արդեն պատրաստվել են ճաշել, քամի է բարձրացել և պոկել սառցեկտորը՝ նրանց քշելով դեպի ծով:
Զբոսաշրջիկները շուրջ մեկ ժամ անցկացրել են բաց ծովում, մինչ իրենց հայտնաբերել են իսլանդացի փրկարարները: Վերջիններս այդ տեսարանը բնութագրել են զավեշտալի. լողացող սառույցի վրա նստած զբոսաշրջիկներ, ովքեր հանգիստ զրուցում և կատակում էին: Փրկարարների տեղեկացմամբ` զբոսաշրջիկներն ընդհանրապես չեն վախեցել:










