Հաքերները հարձակում են գործել Սաուդյան Արաբիայի պետական գերատեսչությունների կայքերի վրա
Հաքերները հարձակման են ենթարկել Սաուդյան Արաբիայի պետական գերատեսչությունների կայքերը, այդ թվում` թագավորության Տեղեկատվության նախարարության կայքը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով France Presse-ին:
Հարձակման «զոհ» դարձած կայքերում որոշ ժամանակ դրված է եղել Ալժիրի դրոշը, սակայն ալժիրյան կամ այլ հաքերական խմբերն իրենց վրա պատասխանատվություն չեն վերցրել կատարվածի համար:
Բացի կառավարական կայքերից, չարագործներին հաջողվել է նաև «կոտրել» Al-Ekhbariya տեղեկատվական գործակալության, Al-Riyadiyah և Channel One հեռուստաալիքների և Quran Radio ռադիոկայանի սերվերները:
Ավելի վաղ հաքերների հարձակումից տուժել էր թագավարության ՆԳՆ կայքը:










