Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացներում առաջընթաց գրանցելու հնարավորություններ են ստեղծվել. Մահմուդ Աբաս

18:20 • 25.05.13

Բանակցություններն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հույս են ներշնչել, որ Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացներ կվերսկսվեն, այս մասին այսօր հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը։


Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին Աբասն ասել է  Շունա առողջարարական քաղաքում՝ Մեռյալ ծովի ափին ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ։


Նա ընդգծել է, որ այդ հնարավորությունը չի կարելի բաց թողնել, հաշվի առնելով, որ 20 տարվա բանակցությունները չեն հանգեցրել արաբա-իսրայելյան հակամարտության խաղաղ լուծմանը։


«Դիմելով մեր հարևան իսրայելցիներին, ես ասում եմ, որ ճանապարհը դեպի խաղաղ, կայուն և գործընկերային ապագա կբացի Հորդանան գետի արևմտյան ափին շինարարության դադարեցումը, ինչպես նաև բանտերից պաղեստինցիների ազատ արձակումը։


Երեկ
ավարտված երկօրյա բանակցությունները պաղեստինյան և իսրայելյան ղեկավարությունների հետ, պետքարտուղարը հայտարարել էր, որ կողմերը մոտենում են այն պահին, երբ ստիպված են լինելու դժվար որոշումներ կայացնել։