Իրադարձային
-ից
-ը
17:24 • 23.05.13Pussy Riot-ի անդամի պայմանական ազատ արձակման դիմումը մերժվել էՆախօրեին Մարիա Ալյոխինան հացադուլ էր հայտարարել և իր փաստաբաններից պահանջել էր չմասնակցել դատական նիստին։
17:14 • 23.05.13ԱՄՆ-ի պետքարտուղարը բանակցել է Իսրայելի և պաղեստինցիների հետԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին իսրայելցի և պաղեստինցի ղեկավարների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման ուղիները։
17:06 • 23.05.13Շիրակում գյուղապետի նկատմամբ քրգործ է հարուցվել` յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվՊարզվել է, որ Շիրակի մարզի Հովնունի համայնքի ղեկավարը, 2005-2013թթ. ընթացքում նույն համայնքի գյուղապետարանի հարկային գործակալի հետ նախնական համաձայնությամբ, իր պաշտոնեական ...
16:59 • 23.05.13Վանո Մերաբիշվիլիին կպահեն նորմալ բանտային պայմաններում. Վրաստանի պատժի կրման նախարարՄերաբիշվիլիի փաստաբանը տեղեկացրել է, որ նրան պահում են մենախցում, և նախկին վարչապետն առայժմ բողոքներ չունի ու շարունակելու է պայքարը։
16:12 • 23.05.13Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիայի դեսպանինՎեհափառ հայրապետը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող դեսպանին` անցնող տարիների ծառայության ու հայ-շվեյցարական կապերի ...
16:07 • 23.05.13Գյուղացիական վարկերի համար Կենտրոնական բանկում թեժ գիծ է բացվելԳյուղատնտեսական վարկերի վերաբերյալ հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-ից 18:00-ը։
16:06 • 23.05.13Վրաստանում երկու հոգևորականի մեղադրանք է առաջադրվել՝ միասեռականների շքերթին խանգարելու համարՀիշեցնենք, որ մի քանի հազար մարդ, հոգևորականների առաջնորդությամբ, փորձել էին ընդհատել Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների ակցիան, ինչի հետևանքով տուժել էր 28 մարդ։
13:52 • 23.05.137-8 դրամով կթանկանա էլեկտրաէներգիան, 24 դրամով՝ գազը. ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետԷլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար որպես հիմք հանդիսանում է ռուսական գազը, քանի որ էներգիայի արտադրության համար գազ է ծախսվում։ Բայց միայն դա չէ վերանայման պատճառը։
13:44 • 23.05.13Սիրիական հակամարտությունը շարունակվում է Լիբանանի տարածքում. 5 զոհ, 50 վիրավորԼիբանանի Տրիպոլի քաղաքում Սիրիայում հակամարտող տարբեր կողմերին աջակցող զինյալ խմբավորումների միջև մարտերը շարունակվել են. զոհվել է 5, վիրավորվել 50 մարդ։
12:45 • 23.05.13Վաղը կհնչի «Վերջին զանգը». հանձնարարվել է խուսափել ճոխություններից. ԿԳՆ պաշտոնյա«Բոլոր դպրոցները ու դասարանները ազատ են իրենց ընտրության մեջ՝ ինչպիսի հանդիսությամբ տոնել իրենց վերջին դասը։ Սակայն հանձնարարություն է տրվել, որպեսզի միջոցառումները կազմակերպվեն դպրոցին վայել ձևով»։
12:33 • 23.05.13ՌԴ-ն կողմ է միջազգային հարցերում ուժի կիրառման գործոնի նվազեցմանը. ԼավրովՆախարարը նշել է, որ սեփական անվտանգության ամրապնդումը գործընկերոջ թուլացման հաշվին հանգեցնում է միայն ոչ անհրաժեշտ լարվածության աճի։
12:18 • 23.05.13Աղքատության ճիրաններում հայտնված Մալավին վաճառել է նախագահական ինքնաթիռըԻնքնաթիռը ժամանակին գնվել է 22 մլն դոլարով, ինչը Մալավիի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների սրման պատճառ է հանդիսացել։
12:06 • 23.05.13Փախուստ հեռուստատեսային տաղավարից. ԱՄՆ-ում հաղորդավարն ուղիղ եթերում փախել է պտտահողմից (տեսանյութ)ԱՄՆ Կանզաս նահանգում KSN3 հեռուստաալիքի աշխատակիցները ստիպված են եղել դադարեցնել եղանակի տեսության հեռարձակումն ուղիղ եթերում՝ պտտահողմի մոտենալու մասին նախազգուշացման պատճառով։
11:30 • 23.05.13Քաղաքացին զինամթերք է թողել Երևանի մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբՄեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի` 12 և 5,45 մմ տրամաչափի 167 փամփուշտ ու ինքնաձիգի 2 պահունակ:
11:22 • 23.05.13Վանո Մերաբիշվիլին բանտ է տեղափոխվելՆախկին վարչապետին բանտում թողնելու որոշումը ծափերով են ընդունել դատարանի շենքի մոտ հավաքված նախկին իշխանությունների քննադատները։
