ԱՄՆ-ի պետքարտուղարը բանակցել է Իսրայելի և պաղեստինցիների հետ

17:14 • 23.05.13

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին իսրայելցի և պաղեստինցի ղեկավարների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման ուղիները, հայտնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը:

 

Հինգշաբթի առավոտյան Քերին Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ, ապա Հորդանան գետի Արևմտյան ափում՝ Ռամալահում, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի:

 

Դրանից առաջ Նեթանյահուն պատրաստակամություն էր հայտնել առանց նախապայմանների խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ: Իսկ Աբբասն ընդգծել էր, որ պաղեստինցիների գլխավոր պահանջն Իսրայելից օկուպացված տարածքներում բնակշինարարության դադարեցումն է:

 

Ըստ РИА Новости-ի՝ Քերին այս հանդիպումների ընթացքում նշել է, որ տարածաշրջանում անկայունություն կարող է ստեղծել ռուսական C-300 զենիթահրթիռային համակարգերի, ինչպես նաև իրանական հրթիռների հայտնվելը: