Վրաստանում երկու հոգևորականի մեղադրանք է առաջադրվել՝ միասեռականների շքերթին խանգարելու համար

16:06 • 23.05.13

Երկու վրացի հոգևորականների մեղադրանք է առաջադրվել մայիսի 17-ին Թբիլիսիում տեղի ունեցած ակցիայի պատճառով, տեղեկացնում է Грузия online-ը։

 

Հիշեցնենք, որ մի քանի հազար մարդ, հոգևորականների առաջնորդությամբ, փորձել էին ընդհատել Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների ակցիան, ինչի հետևանքով տուժել էր 28 մարդ։ Տուժածների թվում եղել էին լրագրողներ և ոստիկաններ։

 

Հետաքննություն էր սկսվել՝ անօրինական և բռնության ճանապարհով իրականացվող ակցիան խոչընդոտելու մեղադրանքով։
 

Մայիսի 17-ի դեպքերի հետաքննությունը շարունակվում է։