Փախուստ հեռուստատեսային տաղավարից. ԱՄՆ-ում հաղորդավարն ուղիղ եթերում փախել է պտտահողմից (տեսանյութ)

12:06 • 23.05.13

ԱՄՆ Կանզաս նահանգում KSN3 հեռուստաալիքի աշխատակիցները ստիպված են եղել դադարեցնել եղանակի տեսության հեռարձակումն ուղիղ եթերում՝ պտտահողմի մոտենալու մասին նախազգուշացման պատճառով, հայտնում է Обозреватель-ը։

 

Համացանցում հայտնվել է հոլովակ, որում եղանակի տեսության հաղորդավարը, որը պատմում է պտտահողմի մոտենալու մասին, լքում է ստուդիան մյուս աշխատակիցների հետ և վազում թաքստոց։

 

Կադրի ետևում լսվում են նկարահանող խմբի անդամների ձայները։ Նշվում է, որ հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցվում է 20 տարվա ընթացքում առաջին անգամ։ Միևնույն ժամանակ լրագրողները հեռուստադիտողներին նույնպես խորհուրդ են տալիս թաքնվել անվտանգ վայրում։

Ամենահզոր պտտահողմը պատուհասել է Օկլահոմա նահանգին, որի հետևանքով գետնին են հավասարեցվել բազմաթիվ բնակելի տներ, մահացել է 24 մարդ, տուժել՝ 324-ը։