ՌԴ-ն կողմ է միջազգային հարցերում ուժի կիրառման գործոնի նվազեցմանը. Լավրով
Ռուսաստանը կողմ է արտահայտվում միջազգային գործերում ուժի կիրառման գործոնի նվազեցմանը՝ ռազմավարական կայունության ամրապնդման նպատակով։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Եվրոպական անվտանգության ռազմական և քաղաքական ասպեկտները» խորագրով միջազգային համաժողովում։
«Ռուսաստանը հետևողականորեն դեմ է արտահայտվում միջազգային հարցերում ուժի գործոնի դերակատարության ավելացմանը՝ տարածաշրջանային կայունության ամրապնդման նպատակով, կողմ՝ հնարավոր սպառնալիքները քաղաքական-դիվանագիտական կամ այլ միջոցներով չեզոքացնելուն»,-ասել է նա։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է մասնակցել համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերմանը, որոնք հիմնված կլինեն իրավահավասարության, շահերի իրական քննարկման, միմյանց մտահոգությունները հաշվի առնելու վրա։
Նախարարը նշել է, որ սեփական անվտանգության ամրապնդումը գործընկերոջ թուլացման հաշվին հանգեցնում է միայն ոչ անհրաժեշտ լարվածության աճի։










