Իրադարձային
-ից
-ը
15:24 • 20.05.13Billboard Music Awards 2013. շոուն և մրցանակակիրները (լուսանկարներ)Billboard Music Awards 2013 ամենամյա մրցանակաբաշխությունը, որը ոչ միայն տարբեր ժանրերի կատարողների ելույթները տեսնելու հիանալի առիթ է, այլ նաև նրանց բեմական հագուկապը գնահատելու հնարավորություն։
15:10 • 20.05.13Վարչապետը խոստովանեց, որ Հայաստանում մենաշնորհներ կան«Այս պահի դրությամբ աշխատում ենք միջազգային կառույցների հետ եվրոպական լավագույն չափորոշիչները բերել Հայաստան։ Մեր առաջարկությունը նախորդ տարիներին լիազորություններն ընդլայնելու համար կայանում էր ...»։
15:10 • 20.05.13Մենք կանգնած էինք ՆԱՏՕ-ի դռների մոտ, իսկ այժմ անգամ միջանցքում չենք. ԹարգամաձեՊատգամավորի խոսքով՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի լավատեսական հայտարարությունները ՆԱՏՕ-ի մասին միայն հռետորաբանություն են։
15:02 • 20.05.13Ձերբակալվել են Արկադի Վարդանյանը և Արսեն Ավետյանը՝ վերջինիս հորը թունավորելու մեղադրանքովԸստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:
15:00 • 20.05.13Չեխերը միջուկային բունկերը վերածել են Սառը պատերազմի թանգարանիՉեխական Միշով գյուղի հարևանությամբ գտնվող խորհրդային միջուկային մարտագլխիկների նախկին պահեստարանում բացվել է Սառը պատերազմի թանգարան։
14:22 • 20.05.13Պարույր Հայրիկյանը կհրավիրվի դատարան՝ ցուցմունք տալուԴատարանը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակի, այն է՝ հաջորդ նիստին Պ. Հայրիկյանին հրավիրել դատարան՝ լսելու նրա ցուցմունքը, իսկ հետագայում նրա ներկայությունը ապահովել անհարժեշտության դեպքում:
14:05 • 20.05.13Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ բարոյական որևէ իրավունք` խախտելու փակ հանդիպման սկզբունքը. ԲՀԿՏ. Ուրիխանյանը մեկնաբանել է Ր. Հովհաննիսյանի արած այն հայտարարությանը, թե Գ. Ծառուկյանն իր հետ մասնավոր զրույցում ավելի վաղ անկեղծացել է, որ ինքը երբեք դուրս չի գա իշխանության դեմ։
13:47 • 20.05.13ՀՀ վարչապետը ԱԺ ներկայացրեց Կառավարության՝ նոր, «կոնկրետ և առարկայական» ծրագիրը և խոսեց գազի թանկացման մասին (թարմացված)Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրենք հատկապես կարևորել են երեք խնդիրներ՝ գործազրկություն, արտագաղթ և աղքատություն։ «Սրանք են այն թիրախները, որոնք մեր ծրագիրը պետք է լուծի»,- ասաց նա։
12:34 • 20.05.13Սիրիական լրատվամիջոցները հայտնում են Ալ-Կուսեյր քաղաքի գրավման ժամանակ 100 զոհի մասինԸնդդիմության ներկայացուցիչները խոսում են 50 զոհի մասին և նշում, որ մահացածների թվում խաղաղ բնակիչներ կան։ Իշխանությունները պնդում են, որ Ալ-Կուսեյրի մեծ մասն այժմ գտնվում է իրենց վերահսկողության տակ։
12:17 • 20.05.13Խաբարովսկի երկրամասում աշխատակիցը կացնով սպանել է ղեկավարին՝ աշխատավարձ չտալու համարԸնկերության աշխատակիցը կացնահարելով սպանել է նրան։ Դաժան սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է ընկերության 28-ամյա աշխատակիցը։
12:16 • 20.05.13ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան. օրակարգում են Կառավարության նոր ծրագիրը և գազի թանկացման հարցը (ուղիղ)Այսօրվա նիստի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է, քանի որ ակնկալվում է Կառավարության նոր ծրագրի ներկայացումը և դրան հավանություն տալու հարցը։
12:02 • 20.05.13Այրվել է «Հայմամուլի»՝ Ուլնեցի–Ահարոնյան խաչմերուկում գտնվող կրպակըՀրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.33-ին մեկ մարտական հաշվարկի ուժերով: Հրդեհի առաջացման պատճառներն ու նյութական վնասի չափը պարզվում են:
11:57 • 20.05.13Երևանի Բագրևանդի փողոցում վրաերթի են ենթարկել 54-ամյա կնոջԻնչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, կինը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
11:25 • 20.05.13Գոլանի բարձունքների ուղղությամբ դարձյալ սիրիական կողմից կրակ է բացվելԳոլանի բարձունքները վերջին անգամ հրթիռակոծվել էին անցյալ չորեքշաբթի։ Այդ ժամանակ ականանետներից կրակահերթ էր արձակվել Հերմոն լեռան ուղղությամբ։
11:03 • 20.05.13Թուրքիայում օդապարիկ է ընկել. կա 1 զոհ և 24 վիրավորԱկանատեսների վկայությամբ՝ բարձրանալու ընթացքում օդապարիկներից մեկը կպել է մյուսի զամբյուղին, ինչի հետևանքով ներքևի օդապարիկի օդով լցված մասը պատռվել է, և այն սկսել է ընկնել։
