Իրադարձային
-ից
-ը
11:49 • 09.04.13Սերժ Սարգսյանը կրկին ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը (տարբերակ 5, լուսանկարներ)Սերժ Սարգսյանը Սահմանադրության համապատասխան հոդվածի համաձայն արտասանեց երդման տեքստը, ապա նաև հանդես եկավ ելույթի խոսքով, որին նախորդեց նաև Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելույթը։
11:43 • 09.04.13Ռուսաստանում ձերբակալվել է «օրենքով գող» ՏիմոշենկոնՏիմոշենկոն ժամանակին կրել է Բոր ազգանունը։ Ենթադրվում է, որ նա է վերահսկում Բելառուսի քրեական աշխարհը։ Նա բանտում անցկացրել է 25 տարի։
11:26 • 09.04.13Կարեն Կարապետյանը հնարավոր չի համարում ՀՀ վարչապետի պաշտոնում իր նշանակումը«Ոչ, հնարավոր չէ»,– ի պատասխան Tert.am-ի հարցին ասաց Կարեն Կարապետյանը, որ Մարզահամերգային համալիր էր եկել Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու համար։
11:15 • 09.04.13Հյուրերը շտապում են Մարզահամերգային համալիր՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի երդմնակալությանը (լուսանկարներ, տարբերակ 2)Հյուրերի թվում են «ՎիվաՍել–ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, արվեստագետներից Լևոն Մալխասյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը, ՖԻԴԵԻ նախագահ Կիրսան Իլյումժինովը։
10:56 • 09.04.13Մադուրոն Վենեսուելայի նախագահի թեկնածուներին կոչ է արել ցանկացած ելքի դեպքում ընդունել ընտրության արդյունքները«Ես պարտավորվում են ճանաչել ընտրության արդյունքները, քանի որ խաղաղություն եմ ցանկանում իմ երկրին։ Իսկ բուրժուազիային ես առաջարկում եմ պատրաստ լինել ճանաչել ժողովրդի հաղթանակը»,-ասել է Մադուրոն։
10:45 • 09.04.13Երևան-Թեհրան չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվելՀեսամ Բ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց ժամը 19.45-ին բերման է ենթարկվել ոստիկանություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են:
10:25 • 09.04.13ԱՄՆ-ն լայնամասշտաբ ծովային զորավարժություններ է անցկացնելու Պարսից ծոցումԱՄՆ-ն, ավելի քան 30 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, նոր, միջազգային խոշոր զորավարժություններ է անցկացնելու Պարսից ծոցում՝ Իրանի միջուկային ծրագրերի լարվածության ֆոնին։
10:18 • 09.04.13Մահացել է Դախաու համակենտրոնացման ճամբարի ողջ մնացած ամենածեր կալանավորըԼեհ քահանա Լեոն Ստեպնյակը ձերբակալվել էր 1940-ին։ Հաջորդ 5 տարիները նա անցկացրել է Դախաուում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա ազատ է արձակվել և վերադարձել Պոզնան։
10:00 • 09.04.13Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են նոր քայլեր ձեռնարկել միջուկային զենքի նվազեցման ուղղությամբ. պետդեպԱյդ նպատակներով Վաշինգտոնը հետաքրքրված է Մոսկվայի հետ բանակցություններով, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այլ մշտական անդամների հետ խորհրդակցություններով։
09:54 • 09.04.13Իռլանդիայում մեկանգամյա օգտագործման փաթեթների համար հարկ է սահմանվելՆշվում է, որ պաշտոնյաները ոչ թե ցանկանում են հարստանալ հարկերով, այլ նվազեցնել փաթեթների օգտագործումը։ Համաձայն նրանց վերլուծության՝ նոր հարկը կարող է այդ փաթեթների պահանջարկը նվազեցնել 80%-ով։
09:37 • 09.04.13Հանովերի դեպքից հետո FEMEN ակտիվիստուհիների նկատմամբ քրգործ է հարուցվելԱղջիկների նկատմամբ գործը հարուցվել է համաձայն Գերմանիայի Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի՝ «Իշխանության կամ օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին վիրավորելը»։
09:22 • 09.04.13Օլանդը, Սահմանադրական խորհրդի որոշումը շրջանցելով, Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձև է գտելՆոր օրինագիծը հիմնվելու է ԵՄ կողմից 2008թ.-ի նոյեմբերի 28-ին ընդունված Շրջանակային բանաձևի վրա, որտեղ ասվում է, որ մարդկության դեմ կատարված հանցանքների ժխտողականությունը պատժվում է ԵՄ տարածքում։
09:07 • 09.04.13Ժան Պոլ Բելմոնդոն նշում է իր 80-ամյակը (լուսանկարներ)Չնայած որ 2001-ից դերասանը հազվադեպ է նկարահանվում կինոյում և հանդես գալիս թատրոնում, նա, ինչպես և նախկինում, շարունակում է մնալ Ֆրանսիայում ամենասիրված և հայտնի դերասաններից մեկը։
09:00 • 09.04.13Հռոմի պապը կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարինՓորձագետները կարծում են, որ կողմերը կկիսվեն նաև Սիրիայի, Հյուսիսային Կորեայի և մոլորակի այլ թեժ կետերի խնդիրների լուծման հնարավորությունների մասին կարծիքներով։
08:01 • 09.04.13Մեկ Հայաստան, երկու երդմնակալությունԱյսօր Հայաստանում կարևորագույն պետական միջոցառումներից մեկի ՝ ՀՀ նախագահի երդմնակալության օր է։ Նման արարողություն Հայաստանը տեսել է 5 անգամ, և սա արդեն 6-րդն է։
