Իրադարձային
-ից
-ը
19:35 • 31.03.13Եգիպտոսի 2-րդ խոշորագույն օդանավակայանը փակվել է գործադուլի պատճառովԵգիպտոսում փակվել է Ալեքսանդրիայի միջազգային օդանավակայանը, որը 2-րդ ամենամեծ օդանավակայանն է այդ երկրում, պատճառը գործադուլն է:
19:14 • 31.03.13Սիրիայից արձակված արկերը պայթել են ԼիբանանումՍիրիայի տարածքից արձակված արկերը հարվածել են Լիբանանի սահմանամերձ բնակավայրերին:
17:42 • 31.03.13Apple-ին մերժել են iPad Mini ապրանքանիշի գրանցման հարցումApple-ը դեռ ժամանակ ունի մինչև հուլիս ԱՄՆ ապրանքանիշների և արտոնագրերի գրանցման բյուրոյին ապացուցելու, որ այդ սարքը զգալիորեն տարբերվում է մնացածներից և որ արժանի է սեփական անվանման գրանցմանը։
17:10 • 31.03.13Մոսկվայի գրասենյակներից մեկում օձերով լի պայուսակ է հայտնաբերվել«Եկա աշխատանքի և ընդունարանում տեսա պայուսակ, բացեցի, իսկ այնտեղ՝ օձեր։ Սկզբում տեսա մոխրա-շագանակագույն զանգված և միանգամից չհասկացա, թե ինչ են։ Մինչև հիմա ձեռքերս դողում են»,- ասել է աշխատակիցը։
16:34 • 31.03.13Բորիս Բերեզովսկին իսկապես նամակ է հղել Պուտինին. պնդում է գործարարի մտերմուհինԲորիս Բերեզովսկին իսկապես նամակ է գրած եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. այս տեղեկությունը The New Times-ին հաստատել է Բերեզովսկու մտերմուհին:
16:31 • 31.03.13Վենեսուելացի կալանավորները բանտում գիշերային ակումբ են բացելՎենեսուելայի բանտերից մեկի կալանավորները գիշերային ակումբ են բացել՝ մերկապարուհիներով, լույսերով և այլն, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
14:49 • 31.03.13Ամերիկա աշխարհամասի քրեական մայրաքաղաքների նոր վարկանիշըԱմերիկա աշխարհամասի քրեական մայրաքաղաք է ճանաչվել Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքը՝ ի դեպ, արդեն 2-րդ անգամ: Քաղաքը գլխավորում է նաև աշխարհամասի 50 ամենավտանգավոր քաղաքների վարկանիշը:
14:24 • 31.03.13Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում (լուսանկարներ)Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր տեղի է ունեցել Սուրբ Հարության կամ Զատկի տոնը, որը ստորև ներկայացնում ենք լուսանկարներով։
14:06 • 31.03.13Հռոմի պապը կշնորհավորի կաթոլիկների Սուրբ Զատիկը 60 լեզվովԼույս մարտի 31-ի գիշերը Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել՝ կոչ անելով անհավատներին և հիասթափվածներին Աստծուն ընդառաջ քայլ անել։
13:50 • 31.03.13Սիրիայի ընդդիմության շարքերում «Ալ-Կաիդայի» գրոհայինների թիվն ավելանում է. Գերմանիայի հետախուզությունՄիևնույն ժամանակ, Շինդլերը կարծիք է հայտնել, որ Ասադի կողմնակիցներն ապստամբների դեմ պայքարում հաղթելու շանսեր չունեն։
13:14 • 31.03.1330 տարվա ընդմիջումից հետո վերականգնվել է Կահիրեի և Թեհրանի միջև ավիահաղորդակցությունըԵգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Վաել ալ-Մաադավիի խոսքով՝ մոտ ապագայում հնարավոր են կանոնավոր թռիչքներ դեպի իրանական քաղաքներ ոչ միայն Կահիրեից, այլև Լուքսորից և Ասուանից։
12:58 • 31.03.13Մադուրոն Վենեսուելայի ընդդիմությանն անվանել է «Հիտլերի ժառանգներ»Ուգո Չավեսի մահից հետո (մարտի 5-ին) Կապրիլեսը սկսել է ծաղրել Մադուրոյին՝ նրան համարելով հանգուցյալ առաջնորդի էժանագին կլոնը և Հավանայի խամաճիկը։
12:30 • 31.03.13Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի արդյունքը կերևա ապրիլի 9-ին. Արմեն Մարտիրոսյան«Քաղաքական ուժերը, որոնք Ազատության հրապարակում չեն, հեռավորությունից խորհուրդներ են տալիս։ Ես կարծում եմ, մեր քաղաքացիները, որոնք այսօր ելել են ...»։
12:29 • 31.03.13Ամերիկացի գիտնականները 5 մլն դոլար են ստացել հետախույզ մեդուզայի ստեղծման համարՌոբոտ մեդուզայի նախագիծը՝ Cyro անվանմամբ, պատկանում է Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանի հետազոտողներին։ Նախատիպի տրամագիծը հասնում է 170 սմ-ի և կշռում է մոտ 77 կգ։
12:13 • 31.03.13Հրդեհ Երևանի Նորագյուղ թաղամասումՀրդեհը մեկուսացվել է ժամը 10.10-ին, մարվել` 10.30-ին: Այրվել են Ռ. Բաղդասարյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարերը (4 քմ):
