Իրադարձային
-ից
-ը
11:19 • 19.03.13ԱՄՆ-ում 23 տարի անց բացահայտվել է կտավների խոշորագույն գողությունը1990թ. մարտի 18-ին ոստիկանների հանդերձանքով երկու հանցագործ ներխուժել էին թանգարան, և, կապելով անվտանգության աշխատակիցներին, գողացել նկարները։ Այդ ամենի համար նրանցից պահանջվել էր 81 րոպե։
11:00 • 19.03.13ՀՀ փոխվարչապետը մեկնել է ԱՄԷ, Քուվեյթ և ՔաթարՆախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները կառավարությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման վերաբերող հարցեր:
10:55 • 19.03.13Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով 64 կասկածյալի ցմահ ազատազրկում է սպառնումԹուրքիայի դատախազությունն «Էրգենեկոնի» գործով ձերբակալված Թուրքիայի ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղին և ևս 63 հոգու համար ցմահ ազատազրկում է պահանջել։
10:26 • 19.03.13Իրանի կողմից միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին երաշխիքների տրամադրումը կլուծի խնդիրը. ՕբամաՕբաման հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն, որպես միջազգային հանրություն, պատրաստ է Իրանի միջուկային խնդրի լուծմանը՝ նման երաշխիքների առկայության դեպքում։
09:51 • 19.03.13Արտաշատում «Ֆոլքսվագենի» վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայիՈստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վարորդը ներկայացել է բաժին: Ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:
09:47 • 19.03.13Հռոմի նորընտիր պապն այսօր պաշտոնապես կստանձնի Պապական գահըՀանդիսավոր արարողությանը ներկա կգտնվեն 163 երկրների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և եկեղեցիների ներկայացուցիչներ։
09:42 • 19.03.13Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորըԸստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ին կողաշրջվել է Ս. Այվազյանին պատկանող «Միցուբիշի» մակնիշի 33 LV 119 ...
09:10 • 19.03.13Սիրիական «ժամանակավոր կառավարության» ղեկավար է ընտրվել ազգությամբ քուրդ Ղասան ՀիտոնԱյսպես կոչված Սիրիական ազատ բանակի շտաբի պետ Սելիմ Իդրիսը, ելույթ ունենալով Ստամբուլում, հայտնել է ապստամբների՝ «ժամանակավոր կառավարությանը» ենթարկվելու պատրաստակամության մասին։
09:06 • 19.03.13Twitter-ի համահիմնադիրը կարող է դառնալ Նյու Յորքի քաղաքապետի թեկնածուԽոսքը ոչ թե ընթացիկ տարում սպասվող քաղաքապետի ընտրությունների մասին է, այլ առավել երկարաժամկետ հեռանկարների։
08:51 • 19.03.13Սիրիան դեռ հնարավոր է փրկել կործանումից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար«Ինչ մեզ հարկավոր է՝ շուտափույթ հասնել քաղաքական լուծման, քանի դեռ ժամանակ կա կանխել Սիրիայի լիովին կործանումը»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հաղորդագրությունում։
08:35 • 19.03.13Հնդկաստանում ավտոբուսն ընկել է գետը. 37 զոհՀեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորների թվում կան օտարերկրացիներ, այդ թվում՝ 1 ռուս։ Agence France-Presse-ը հայտնում է 32 զոհի և 13 վիրավորի մասին։
21:04 • 18.03.13ԱՄՆ-ում զույգն ուղևորվել է բանկ կողոպտելու՝ տանելով նաև երեխաներինՈստիկանների հետ զրույցում 27-ամյա ամուսինը և կինը խոստովանել էին, որ վաղուց էին ծրագրել հարձակումը: Հանցագործություն կատարել նրանց ստիպել էին ծանր ֆինանսական պայմանները:
20:35 • 18.03.13Հունգարիայում Իսրայելի դեսպանը դեմ է հանդես եկել «հակասեմական» մրցանակ հանձնելունՀունգարիայում Իսրայելի դեսպան Իլան Մորը երկրի կառավարությանը կոչ է արել հեղինակավոր լրագրողական մրցանակը չտալ հեռուստահաղորդավար Ֆերենս Սանիսլոյին:
18:25 • 18.03.13Իսրայելն ազատ է արձակել հացադուլ անող պաղեստինցի բանտարկյալինԻսրայելի իշխանությունները բանտից ազատ է արձակել 200 օր շարունակ հացադուլ անող պաղեստինցի Այման ալ-Շարաունեին, որի հացադուլը մի շարք բախումների տեղիք էր տվել:
18:24 • 18.03.13Երևանի բնակիչը Odnoklassniki.ru–ում ծանոթացել է լոռեցի անչափահաս աղջկա հետ, առևանգել նրանԵրևանի բնակիչ Յ.Գ–ն Odnoklassniki.ru սոցցանցում ծանոթացել է Լոռու մարզի գյուղերից մեկի անչափահաս մի աղջկա հետ, մեկնել նրանց գյուղ, նրան խաբեությամբ տանից դուրս հանել բռնություն է գործադրել նրա ...
