Իրադարձային
-ից
-ը
15:36 • 15.02.13Իսրայելում մուսուլմանական գերեզմաններ են պղծվելԳերեզմանների վրա, որոնք թվագրվում են մինչև 12-րդ դար, նրանք պատկերել են Դավթի աստղ և գրություններ՝ «Մաալե Ռեհավամ», «Մուհամմեդը մահացել է», «Գին, որպետք է վճարել» և այլն։
14:32 • 15.02.13Մոսկվայի ոստիկանությունը Թարգամաձեի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարելՌուսաստանում զանգվածային անկարգություններ հրահրելու գործով մեղադրվող վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեի անունը մտցվել է հետախուզման մեջ գտնվող անձանց տվյալների բազա:
14:28 • 15.02.13Հերովդես Մեծի գանձերի ցուցադրությունն իսրայելապաղեստինյան նոր լարվածության պատճառ է դարձելՊաղեստինյան կողմը նշում է,որ նմուշներն առանց իրենց համաձայնության են վերցվել Արևմտյան ափից՝ Երուսաղեմից ոչ հեռու գտնվող բլրի գագաթին կառուցված Հերոդիում ամրոցից,որը ժամանակին պատկանել է Հերովդես Մեծին
14:22 • 15.02.13Բակո Սահակյանն ընդերքի օգտագործման թեմայով խորհրդակցություն է անցկացրելԼՂՀ նախագահը շեշտել է, որ և ընդերքը, և բնությունը Արցախի հարստությունն են, և մեկի զարգացումը չպետք է լինի մյուսի հաշվին՝ հավելելով, որ ապագա սերունդներին պետք է թողնել առողջ շրջակա ...
14:11 • 15.02.13Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը հայկական եկեղեցու մոտ ակցիա է կազմակերպել՝ ընդդեմ կանանց դեմ բռնություններիՑուցարարները «Մի՛ լռիր, պարի՛ր», «Կանանց դեմ բռնություններին ո՛չ», «Վե՛րջ կանանց դեմ բռնությանը» պաստառներ են պարզել, ապա շուրջպար բռնել և հույների ավանդական շուրջպարերից մեկը պարել։
13:59 • 15.02.13«Ռոսկոսմոս»-ը հաստատել է Ուրալում երկնաքարի ընկնելը«Փետրվարի 15-ին Չելյաբինսկ քաղաքի տարածքում գրանցվել է տիեզերական օբյեկտի անկում։ Նախնական գնահատականով՝ դա տեխնածին օբյեկտ չէ, այլ երկնաքար է»,- ասվում է գործակալության կայքում։
13:45 • 15.02.13Գերմանիայում գործադուլի պատճառով հետաձգվել է 550-ից ավելի չվերթԱշխատակիցները դժգոհ են իրենց գործատուի առաջարկած պայմաններից և պահանջում են իրենց աշխատավարձի միջինը 30%-ի բարձրացում։
13:31 • 15.02.13Եթե փետրվարի 18-ին տեսանք մեկ խախտում՝ ազատ ընտրությունների հեքիաթը վերջանում է. Րաֆֆի ՀովհաննիսյանԸնտրության օրը, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, եթե նկատեն, որ մեկը հակասահմանադրական գործ է անում և զինվորին, ուսուցչին ուղղորդում է բացակա մարդկանց տեղը քվեարկելու, նա կպատժվի:
13:26 • 15.02.13Դաշնակցությունը կոչ է անում անպայման գնալ ընտրության. հայտարարություն«Մենք վստահ ենք, որ հայ հասարակությունն իր մեջ արմատական փոփոխություններ կատարելու ուժ է գտնելու և վաղ, թե ուշ հնարավոր է դարձնելու ազատ, արդար, մրցակցային ընտրությունների անցկացումը»,- ...
12:52 • 15.02.13Դինքին Էրհան Թունջելն ու ես էինք սպանելու. գաղտնի վկա«2006 թ.-ի հունիսին Ստամբուլի ժանդարմերիայի երկու պաշտոնյաների կողմից ինքնաթիռով Տրապիզոն եմ ուղարկվել։ Պետական պաշտոնյաների միջնորդությամբ հանդիպել եմ Էրհան Թունջելի հետ»,- ասվում է վկայի նամակում։
12:01 • 15.02.13Հալեպում հայ է զոհվել. ևս մեկն առևանգվել էFacebook-ում Բերիո լուրերի էջում տեղադրված տեղեկության համաձայն՝ երկու երեխաների հայր Հարությունը զոհվել է Սուլեյմանիեի պողոտայում՝ գլխին դիպած փամփուշտից։
11:28 • 15.02.13Իրանցիները միլիոնավոր դոլարներ են վճարել Հս. Կորեային՝ միջուկային փորձարկմանը հետևելու համարԻրանցի մասնագետները հետևել են Հյուսիսային Կորեայի վերջին ստորգետնյա միջուկային փորձարկմանը, որը տեղի է ունեցել Փհունգերի հրաձգարանում, փետրվարի 12-ին։
11:17 • 15.02.13ՆԱՍԱ-ն ուղիղ եթերում կցուցադրի Երկրին մոտեցող աստղակերպըԴա տեղի է ունենալու այսօր՝ ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով ժամը 14։25-ին, երևանյան ժամանակով՝ ժամը 23։45-ին։ ՆԱՍԱ-ն հիշեցնում է, որ այն որևէ վտանգ չի ներկայացնում ո՛չ Երկրի, ո՛չ արբանյակների համար։
10:53 • 15.02.13Սիրիայում հակամարտության կարգավորման քաղաքական հեռանկար դեռևս չկա. Բան Կի Մուն«ՄԱԿ-ն աջակցում է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ ալ-Խաթիբի առաջարկին՝ սիրիական իշխանությունների հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ»,-ասել է նա։
10:45 • 15.02.13Առանց կաշառքի բիզնես վարելն անհնար է. Սիլվիո Բեռլուսկոնի«Կաշառքն այն երևույթն է, որն անհնար է բացառել, մանավանդ, երբ խոսքը «երրորդ երկրներում» ընթացող բանակցությունների մասին է։ Եվ եթե մենք չվճարենք միջնորդավճարը, ապա ոչինչ չենք ստանա»,- ասել է նա։
