Իրադարձային
-ից
-ը
15:56 • 11.02.13Գորիսի դիտակետից ընկած երեխայի վիճակը նորմալ է, նա թիակի ու կողոսկրի կոտրվածքներ ունիԼուսինեն ունի ձախ թիակի և ձախ 12-րդ կողոսկրի կոտրվածքներ, մակերեսային սալջարդներ: Մեր զրույցի պահին աղջիկը դեռ հետազոտվում էր, սակայն նրա վիճակը գնահատվում է նորմալ:
15:46 • 11.02.13ՀՀԿ–ի կողմից ընտրակաշառք առաջարկելու մասին Iditord–ի հաղորդումն ուղարկվել է ՀՔԾwww.iditord.org էլեկտրոնային կայքում 2013թ. փետրվարի 10-ին տեղադրվել է հաղորդում ` Երևան քաղաքի Աջափնյակ համայնքում Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների կողմից բնակարաններ այցելելու և ...
15:07 • 11.02.13Հռոմի Պապը լքում է գահը, մինչև Զատիկ կընտրվի նոր Պապ (թարմացված)Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն առաջիկա օրերին կլքի պապական գահը։ 86-ամյա Բենեդիկտոս 16-րդը Հռոմի 265-րդ պապն է: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2005-ի ապրիլից:
14:40 • 11.02.13Հայաստանում տղամարդկանց անպտղության թիվը 1.5 անգամ ավելացել է. բժիշկը՝ պատճառների մասինՊատճառներ նշելիս բժիշկ Գևորգ Գրիգորյանն առաջին հերթին մատնանշեց ալկոհոլը, որի չարաշահումն անդառնալիորեն ընկճում է սերմի որակը: Վերջինիս խոսքով անպտղության են տանում նաև սեռավարակները:
14:31 • 11.02.13Եվգենի Պլյուշչենկոն դատի է տվել հեռուստամեկնաբանինՓետրվարի 10-ին Պլյուշչենկոն հայտարարել է, որ այնպիսի մարդիկ, ինչպես Ժուրանկովն է, չպետք է աշխատեն հեռուստաընկերությունում։ Մարզիկի խոսքով՝ ինքն արժանի չէ նման վերաբերմունքի։
13:31 • 11.02.13Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրելՖրանսիայի Մարսել քաղաքից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն իր 5 պատգամավոր ընկերների հետ «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող» նոր օրինագիծ է ներկայացրել։
13:09 • 11.02.13Ուղիղ մեկ տարի առաջ կյանքից հեռացավ աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը (լուսանկարներ, տեսանյութ)Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ Հյուսթոնն ամենաշատ մրցանակներ ունեցող կատարողն է։ Rolling Stone-ը նրան ընդգրկել է 100 մեծագույն երգիչների ցուցակի 34-րդ հորիզոնականում։
13:06 • 11.02.13Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ ՊԲ հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկըԼՂՀ նախագահը կարևորել է հատուկ ստորաբաժանումների դերակատարությունը Արցախի պաշտպանունակության մակարդակը բարձր պահելու գործում՝ հավելելով, որ զորքերի այս տեսակի ...
13:05 • 11.02.13Արաֆաթի այրին զղջում է իր ամուսնության համար. 100 անգամ փորձել է հեռանալ, սակայն...Սուհան 66-ամյա Արաֆաթի հետ ամուսնացել է 1990-ի հուլիսի 17-ին՝ իր ծննդյան 27-ամյակին։ Մինչ այդ նա նշանադրված է եղել ֆրանսիացի դիվանագետի հետ։ Պաղեստինի առաջնորդի կինը դառնալու համար նա իսլամ է ընդունել
12:50 • 11.02.13Պարույր Հայրիկյանը հետ է վերցրել ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու իր դիմումըՀունվարի 31-ի երեկոյան մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանը երեկ՝ դեպքից 10 օր անց, դիմեց ՍԴ՝ ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու պահանջով:
12:15 • 11.02.13Հայրիկյանի վրա կրակել են հայտնաբերված «Նագանից». ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրելԱտրճանակը հայտաբերվել է կասկածյալ Խաչատուր Պողոսյանի կնոջ հայտնած տեղեկությունների հիման վրա: Առգրավված զենքն ուղարկվել էր դատաձգաբանական փորձաքննության:
11:58 • 11.02.13Երթով ՄԱԿ-ից կպահանջեն կոշտ հայտարարությամբ հանդես գալ Թուրքիայում հայ կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ (նկարներ)«ՄԱԿ-ին կուղղենք կոչը, քանի որ նրանց կանոնադրությունից է բխում մարդու իրավունքների պաշտպանությունը համապատասխան հռչակագրով»,- ասաց ՀԿ նախագահը շեշտելով, որ չարձագանքելու դեպքում երևույթները կկրկնվեն։
11:49 • 11.02.13Վրաստանը ՌԴ է ուղարկել գինի և հանքային ջուր արտահանել ցանկացող ընկերությունների ցանկըԹբիլիսին Մոսկվա է ուղարկել վրացական այն ընկերությունների լիարժեք ցանկը, որոնք ցանկանում են աշխատել ՌԴ-ում և այնտեղ գինի և հանքային ջուր արտահանել։
11:40 • 11.02.13ԱՄՆ-ում իրապատում շոուի նկարահանման ժամանակ ուղղաթիռ է կործանվել. կա 3 զոհԱղետը տեղի է ունեցել բարդ լեռնային պայմաններում։ Ինչպես հաղորդել է տեղի հեռուստատեսությունը, շաբաթ օրն այդ շրջանում գտնվող ագարակներից մեկում նկարահանումներ են սկսվել, ինչին էլ մասնակցել է ուղղաթիռը։

