Իրադարձային
-ից
-ը
00:50 • 12.02.13Մոսկվայում նոր «Բոինգ 777» օդանավը վթարային վայրէջք է կատարել մեկ շարժիչովԻնչպես հայտնի է դարձել, օդանավը, որը վթարային վայրէջք է կատարել, նոր է, վերջերս է արտադրվել ամերիկյան Սիեթլ քաղաքի գործարանում: Նախնական տվյալներով, օդանավը ոչ ավել քան մեկ շաբաթ է շահագործվել:
23:59 • 11.02.13Ձերբակալվել է Զայցևի նորաձևության տան փոխտնօրենըՓետրվարի 11-ի երեկոյան ձերբակալել են Զայցևի նորաձևության տան տնօրենի տեղակալին՝ վարձակալության պայմանագիրը կնքելու ժամանակ կաշառք ստանալու համար:
22:46 • 11.02.13Կոլումբիայում ապստամբները 2 գերմանացի զբոսաշրջիկներին լրտեսների տեղ են դրելԿոլումբիական ազգային ազատագրական բանակի ապստամբները հայտարարել են, որ պատրաստ են գերությունից ազատել 2 գերմանացիներին միայն այն դեպքում, եթե ապացույցներ կստացվեն, որ նրանք լրտեսներ չեն:
22:04 • 11.02.13«Հաբբլ» աստղադիտակը նոր պարուրաձև գալակտիկա է հայտնաբերելՏիեզերական «Հաբբլ» աստղադիտակը նկարել է ESO 121-6 պուրարաձև գալակտիկան, որը գտնվում է Գեղանկարչի համաստեղությունում:
21:38 • 11.02.13Ամերիկյան հատուկ նշանակության զորքերում անօդաչուների անհապաղ անհրաժեշտություն է առաջացել (լուսանկարներ)SOCOM-ը Boeing-ի կազմի մեջ մտնող Insitu ընկերությունից շտապ պատվիրել է 190 մլն ԱՄՆ դոլար գումարի միջին հեռահարության հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք պետք է 25 ամսում մատակարարվեն:
20:34 • 11.02.13Եվրոպական բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում Հռոմի Պապի թեկնածուների վերաբերյալՆերկայում բուքմեյքերների մոտ ֆավորիտ են համարվում նիգերիացի կարդինալ Ֆրենսիս Արինզեն և գանացի Պիտեր Տերկսոն, ինչպես նաև կանադական կարդինալ Մարկ Ուելլեն:
18:47 • 11.02.13Արջերի կոստյումներով ուժայինները հունից հանել են Տիմոշենկոյի փաստաբանինՓետրվարի 11-ին իր տան մոտ հայտնվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներ՝ արջերի կոստյումները հագած։ Վլասենկոն վստահ է, որ այդ «արջուկները» խիստ հսկողություն են իրականցնում իր նկատմամբ։
18:20 • 11.02.13British Airways-ի հարբած բորտուղեկցորդները ծեծկռտուք են սարքել ինքնաթիռումBritish Airways-ի ներկայացուցիչը ներողություն է խնդրել ուղևորներից և խոստացել, որ մեղավորների հանդեպ կկիրառվեն համապատասխան միջոցներ։
17:28 • 11.02.13Սիրիացի ապստամբները գրավել են Եփրատի ամենամեծ ամբարտակըԱպստամբները գրավել են ամբարտակը, որը շարունակում է գործել։ Նրանք պահպանում են երկու մուտքերը, սակայն ներս չեն մտնում, քանի որ զգուշանում են, որ ռեժիմի ուժերը կարող են ռմբակոծել այն։
17:01 • 11.02.13Բժիշկները Անդրիաս Ղուկասյանի վիճակը վատ են ներկայացնում, ասում է թեկնածուի ընկերը«Իրենց չափելով 80/60 էր, մեր չափելով՝ 110/78, պուլսն էլ՝ 65։ Մենք ուղղակի տեսանք, որ իրեն լավ է զգում, չափեցինք, այդքան տարբերություն տվեց»,– նշում է Վարուժան Գաբրիելյանը։
16:50 • 11.02.13Վաշինգտոնն առաջարկել է Մոսկվային ազատվել միջուկային հրթիռներիցՆերկայում ԱՄՆ-ի և Ռուսասատանի զինանոցներում կա 2,7 հազարական գործողության միջին և կարճ շառավղով միջուկային հրթիռ։ Պենտագոնում կարծում են, որ այդ թիվը չափից ավելի մեծ է և որ 1,5 հազարը կբավականացնի։
16:46 • 11.02.13Արյան շրջանառությունից մահացության դեպքերը նվազման միտում ունեն. ԱՆՎերջին տարիներին արյան շրջանառությունից մահացության դեպքերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2002-ին` այն կազմում էր մոտ 55%, այդ թվականից սկսված մահացության նվազեցման միտում է նկատվում:
16:25 • 11.02.13Խիստ նկատողություն է հայտարարվել Երևանի կենդանաբանական այգու տնօրենինՏարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել ինչպես այգում կենդանիների պահպանման պայմանները, այնպես էլ այնտեղ իրականացվող գործընթացներն ընդհանրապես:
16:19 • 11.02.13Հայաստանցի տղամարդը ՌԴ-ում թոշակառուից 11.000 ռուբլի է գողացելՏեսախցիկների և ականատեսների վկայությունների միջոցով ոստիկանները կարողացել են ճշտել կասկածյալ տղամարդու ինքնությունը, ով թոշակառու կնոջ հետևում հերթի է կանգնած եղել։
16:05 • 11.02.13Դեդ Հասանի կողմնակից մոտ 300 «օրենքով գողեր» կհանդիպեն ԱՄԷ-ումՈւղևորության համար նրանք ցանկանում են առանձին ինքնաթիռ վարձակալել։ Ըստ իրավապահների տվյալների՝ միջոցառմանը նախատեսվում է մոտ 300 «օրենքով գողի» մասնակցություն։
