Իրադարձային
-ից
-ը
21:59 • 06.02.13Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներից մեկում բժիշկների պատճառով մահացել են հարյուրավոր հիվանդներՀետազոտության հիման վրա արված զեկույցում նշվում է, որ շատերին հնարավոր էր փրկել, սակայն օրենքների և նորմերի չպահպանման արդյունքում 2005-ից 2009 թվականներին մահացությունների թիվը կտրուկ բարձրացել է:
21:30 • 06.02.13Բրիտանական Royal Bank of Scotland-ը 615 մլն դոլար տուգանք կվճարիRBS-ի բաժնետոմսերի 80%-ը բրիտանական հարկատուներին է պատկանում: Նման իրավիճակ ստեղծվեց, երբ ճգնաժամի ժամանակ կառավարությունը բանկին օգնության ձեռք մեկնեց և տրամադրեց 70 մլրդ ԱՄՆ դոլար:
21:04 • 06.02.13ԱՄՆ-ում նոր կրակոցներ. երեք երեխա է սպանվելԱՄՆ-ում հրազենով զանգվածային սպանության դեպքը տեղի է ունեցել երկրում զենքի խստացման լայնամասշտաբ արշավի ֆոնին: Վերջին տարիներին ԱՄՆ-ում նման դեպքեր են գրանցվում վախեցնող հաճախականությամբ:
19:06 • 06.02.13Գերմանիայի ընդդիմությունը պահանջել է գրագող կրթության նախարարի հրաժարականըԳերմանիայի ընդդիմադիր կուսակցությունները երկրի կրթության նախարար Անետե Շավանին քննադատության են ենթարկել գրագողության համար և ասել, թե ում օրինակով ու ինչ պետք է նա անի:
18:30 • 06.02.13«Բիձինա, փրկի՛ր, Բիձինա, մենք քեզ սիրում ենք». վրացի առևտրականները ցույց են արել խորհրդարանի մոտ«Բիձինա, փրկի՛ր, Բիձինա, մենք քեզ սիրում ենք», «Դադարեցրե՛ք ոտնձգել մեր ունեցվածքին, վերադարձրե՛ք վերցրածը», և նմանատիպ այլ կարգախոսներով Զեստաֆոնիի առևտրականները բողոքի ակցիա են կազմակերպել։
18:22 • 06.02.13Վարչախմբի ապազգային և հանցավոր վարքագիծը վերաճում է հայրենադավության. Նախախորհրդարանը՝ Սյունիքի արոտավայրերի մասինԱզգուրաց վարչախումբն ու նրա պարագլուխը չարաչար սխալվում են, եթե կարծում են, որ ամբողջովին բթացրել են մեր ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը և նրան զրկել են Հայրենիքին սպառնացող վտանգը զգալու ունակությու
17:54 • 06.02.13ԿԸՀ-ն մերժեց Անդրիաս Ղուկասյանի դիմումը՝ կապված Սերժ Սարգսյանի նախընտրական տեսհոլովակի հետԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ դիմումի մեջ ոչ մի իրավական հիմնավորում նշված չէ, ապա ավելացրեց, որ տեսահոլովակում օգտագործված լուսանկարները հասարակական վայրում են արված։
17:45 • 06.02.13Բրիտանիայում հավաքարարը 3 տարի շարունակ շարքից հանել է ընկերության համակարգիչները՝ աշխատավարձը չբարձրացնելու պատճառովԵրբ ընկերության ղեկավարությունը հրաժարվել է բարձրացնել նրա աշխատավարձը, աշխատակիցն ընկել է ընկճախտի մեջ և վրեժ լուծելու համար սկսել է մաքրող նյութեր քսել համակարգիչների վրա։
17:09 • 06.02.13Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատարինԱ. Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը Եվրամիության հետ տարբեր ուղղություններով բարեփոխումներ է իրականացնում և Լատվիայի փորձը՝ որպես Եվրամիության անդամ երկիր, մեծ է ու հետաքրքիր։
16:49 • 06.02.13Եթե տեսնում եք, որ մեր բարեփոխումները դանդաղում են, ապա անհապաղ դիմեք անձամբ ինձ. Տ. Սարգսյանը՝ ԵՄ պատվիրակության անդամներինԵՄ խորհրդատվական խմբի անդամները վարչապետին են ներկայացրել Հայաստան-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման և ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող գործողությունների արդյունքները:
16:46 • 06.02.13Գյումրեցի ընտրողների պահանջը՝ ՀՀ հաջորդ նախագահին (տեսանյութ)Տեսանյութերում շարքային ընտրողներն իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` այդ խնդիրների լուծման ակնկալիքով:
15:48 • 06.02.13Եթե մրցակցություն է ագրեսիան, լարվածությունը, բաժանարար գծերը, ապա դա մեզ պետք չէ. Արմեն Աշոտյան«Եթե Հայաստանի այդ «բարեկամները», տեսնելով, որ այս նախագահական ընտրություններին չկա՝ բևեռացում, անհանդուժողականություն, հասարակական լարվածություն, ագրեսիա և բաժանարար գծեր ...»։
15:43 • 06.02.13Ադրբեջանը կրկին սպառնացել է պատերազմովԱդրբեջանի ու Խորվաթիայի պաշտպանության նախարարները ռազմատեխնիկական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Ադրբեջանը բաց չի թողել ռազմատենչ հայտարարության հնարավորությունը:
15:31 • 06.02.13Բելգիայի վեց խանութներ ստացված բանանի արկղերում հայտնաբերվել է 66 կգ կոկաինColruyt խանութների ցանցի պաշտոնական ներկայացուցիչը վստահեցրել է, որ թմրանյութերը հայտնաբերվել են մինչ վաճառքում հայտնվելը և անմիջապես տեղափոխվել են ոստիկանություն։
15:17 • 06.02.13Պայթյուններ Սիրիայի Պալմիրա քաղաքում, թիրախը՝ հետախույզները. կան զոհերԵրկու պայթյուն է որոտացել Սիրիայի կենտրոնական Պալմիրա քաղաքում: Հայտնի հնավայրում թիրախը եղել են երկրի հետախուզական ծառայությունների աշխատակիցները:
