Իրադարձային
-ից
-ը
15:01 • 06.02.13Իրանի դեսպանն առաջարկել է ԱՄՆ-ին հարցազրույց վերցնել «տիեզերագնաց» կապիկից«Եթե ես էլ ամերիկացի լինեի, ապա ես նույնպես նման հեքիաթ կհորինեի։ Թող գան և հարցազրույց վերցնեն։ Դա նույն կապիկն է»,- ասել է դեսպանը։
14:43 • 06.02.13Հետախուզման մեջ գտնվող Տաջիկստանի նախկին վարչապետը ձերբակալվել է ԿիևումԵրկրի գործող իշխանությունը նախկին վարչապետին մեղադրում է մահափորձի մեջ, որի ընթացքում 1997թ.-ի ապրիլի 30-ին նախագահ Ռահմոնը վիրավորվել էր ոտքից։
14:40 • 06.02.13Արքայազն Ուիլյամն ու նրա կինը հանգստի են մեկնել «միլիոնատերերի կղզի»Թագավարական զույգը կանգ է առել մի շքեղ առանձնատանը, որի շաբաթական արժեքը կազմում է 30 հազար դոլար։ Առանձնատնից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Կարիբյան ծովը։
14:33 • 06.02.13Բողոքի ակցիա Թունիսում՝ ընդդիմության առաջնորդներից մեկի սպանությունից հետոԹունիսի ընդդիմության առաջնորդներից Չոկրի Բելաիդի սպանությունից հետո, ավելի քան 1.000 թունիսցի բողոքի ակցիա է անցկացնում երկրի Ներքին գործերի նախարարության շենքի մոտ։
14:27 • 06.02.13Արթուր Բաղդասարյանը մասնակցել է Բավրա-Նինոծմինդա պետական սահմանի անցակետերի ծրագրի բացմանըԾրագիրը, որի բյուջեն կազմում է 1 մլն 403 հազ. եվրո, նպատակ ունի հայ-վրացական պետական սահմանի «Բավրա» և «Նինոծմինդա» անցակետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ։
14:13 • 06.02.13Անդրիաս Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է (լուսանկարներ)Tert.am ի թղթակցի հաղորդմամբ՝ չնայած այս պահին Անդրիաս Ղուկասյանի վիճակը մի փոքր կայունացել է և արյան ճնշումը այս պահին 90/60 է, նա պառկած է և չի խոսում լրագրողների հետ:
13:28 • 06.02.13Երիտասարդ ավստրալացին կորցրել է իր բոլոր ատամները՝ օրական 8 լ Coca Cola խմելու պատճառովՈւիլյամն օրական 8 լ գազավորված ըմպելիք է խմել՝ շարունակ անտեսելով ատամնաբույժի դիտողությունները այդքան շատ Coca Cola օգտագործելու վնասի վերաբերյալ։
13:25 • 06.02.13Հուսով եմ՝ Carrefour-ը կբացվի Հայաստանում. Հայաստանում ԱՄՆ դեսպան«Լսել եմ՝ Carrefour-ը ցանկանում է բացվել Երևանում։ Ես օգտվել եմ այս խանութից Բրյուսելում։ Լավ կլինի այստեղ` մրցակցության համար։ Հուսով եմ` դա տեղի կունենա»,- գրել է Հեֆերնը՝ Twitter-ի իր հաշվում։
12:51 • 06.02.13Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն աճել են. Ոստիկանություն«Ընտանիքում տղամարդկանց նկատմամբ իրականացված բռնությունը դրսևորվել է հայր-որդի հարաբերության մեջ: Ունենք մի դեպք, երբ կնոջ կողմից է տղամարդու նկատմամբ սպառնալիք եղել»,- ասաց նա:
12:46 • 06.02.13Ֆրանսիացիները հարյուրավոր իսլամիստների են սպանել ՄալիումՖրանսիացի փորձագետների հաշվարկների համաձայն՝ Մալիի գրոհայինների ընդհանուր թիվը կազմել է 3 հազար, ուստի մի քանի հարյուր կորուստը բավական լուրջ թիվ է
12:39 • 06.02.13Արմավիրի բնակիչը պահանջում է, որ նախագահի թեկնածուները միանան և վերադարձնեն ավանդները (տեսանյութ)«Պարո՛ն Բագրատյան, պարո՛ն Հովհաննիսյան, պարո՛ն Սարգսյան, չգիտեմ ով ինչպես, բայց բոլորը թող միանան, և ոչ թե նախագահ դառնան, այլ մեր ավանդները տան, որ ես հացամուր չդառնամ»,– ասում է նա։
11:38 • 06.02.13Հնարավորություն, որն Իրանը չպետք է բաց թողնի. The IndependentԻրանը պահանջում է մինչև բանակցությունները մեղմել իր նկատմամբ պատժամիջոցները, սակայն միևնույն ժամանակ նախատեսում է ավելի ժամանակակից ցենտրիֆուգ տեղադրել՝ ուրանի հարստացման համար։
10:41 • 06.02.13Ռուսաստանում 9 աղջկա բռնաբարած հայը 16 տարվա ազատազրկման է դատապարտվելԵրվանդ Մնացականյանի «զոհերից» երկուսն անչափահաս են եղել (18 տարեկանից ցածր):
10:41 • 06.02.13«Ժողովուրդ» օրաթերթի դեմ 2-րդ հայցն է ներկայացվել. պահանջում են 6.2 մլն. դրամ«X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթի դեմ թվով 2-րդ հայցադիմումն է ներկայացրել Ընդհանուր իրավասության դատարան։
10:19 • 06.02.13Ռուսաստանը մտադիր է 100 մլրդ ռուբլով կառուցել սեփական ՔեմբրիջըՆախատեսվում է, որ այստեղ կտեղափոխվեն տեխնիկական բուհերի ուսանողներ և դասախոսներ, մարզական բժշկության դաշնային կենտրոնը, ինչպես նաև 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության մարզաբազաները։
