Իրադարձային
-ից
-ը
17:14 • 05.02.13Թուրքական դատարանը վճռել է աղջկան կովի հետ փոխանակած հորը բուժման ուղարկելԹուրք հայրը խոստացել է աղջկան կնության տալ անծանոթ տղամարդուն, եթե վերջինս համաձայնվի աղջկա փոխարեն իրեն կով տալ։ Երբ երիտասարդը համաձայնվել է, հայրն էլ առանց աղջկա գիտության նշանել է նրան։
16:11 • 05.02.13ԿԸՀ–ն ներկայացրել է նիստերի առցանց հեռարձակման համակարգըԱյն կընձեռի հնարավորություն` հետևելու հանձնաժողովի նիստերի աշխատանքին, պատկերացում կազմելու դիմում–բողոքների քննության վարույթների, ինչպես նաև կենտրոնական ընտրական ...
15:55 • 05.02.13Միջադեպ՝ ադրբեջանա-իրանական սահմանին. վիրավորվել է երկու մարդՊարզվել է,որ Իրանի քաղաքացիները խախտել են սահմանը՝ փորձելով ձուկ որսալ Արաքս գետում։ Ադրբեջանցի սահմանապահները նրանց ուղղությամբ կրակ են բացել, սակայն վիրավորված քաղաքացիները կարողացել են լքել տարածքը
15:44 • 05.02.13Վաշինգտոնում կինը 15 րոպեում 2 բանկ է թալանել, այն էլ՝ առանց զենքիԱՄՆ-ի մայրաքաղաքում անհայտ կինն առեղծվածային կողոպուտներ է իրականացրել միանգամից երկու բանկում. դրա համար նրանից պահանջվել է 15 րոպե ժամանակ և չի պահանջվել որևէ զենք:
15:39 • 05.02.13Շիրակի մարզում մեքենան ընկել է կամրջից. կան տուժածներԸստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 90 ՕL 202 պետհամարանիշով ...
15:20 • 05.02.13Իրանի նախագահը պատմական այց է կատարել ԵգիպտոսԱհմադինեժադն Իրանի առաջին նախագահն է, որը 1979-ի Իսլամական հեղափոխությունից ի վեր այցելում է այդ երկիր։Կահիրեի միջազգային օդանավակայանում Ահմադինեժադին դիմավորել է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին:
14:53 • 05.02.13Ռուսաստանում շատ սադրիչներ կան. Հայրիկյանը շարունակում է մեղադրել ռուսական իմպերիալիզմին«Այդ սադրիչներն էին, որ միջամտեցին, երբ Հայաստանը գազամուղ էր քաշում Պարսկաստանից և պահանջեցին, որ նրա տրամագիծը փոքր լինի։ Այդ սադրիչներ են, որ կազմակերպեցին Սումգայիթի ջարդը»,- թվարկեց նա։
14:24 • 05.02.13Առողջապահության նախարարությունից առաջին անգամ հետաքրքրվել են Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով«Առողջապահության նախարարությունից երեկ առաջին անգամ հետաքրքրվել են Անդրիասի առողջությամբ»,- ասաց Ա. Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը և հավելեց, որ նա երեկ արյան անալիզ է հանձնել։
14:20 • 05.02.13Սահմանադրության մեջ «անհաղթահարելի խոչընդոտին» պետք է ավելանա «անսպասելի խթանը». Աղվան ՎարդանյանՍԴ չդիմելու որոշումը, ըստ Աղվան Վարդանյանի՝ Դաշնակցությանը «ոչ պաղ է, ոչ տաք»: «Այս ընտրությունների բնութագիրը մենք տվել ենք, և հետաձգվի՞, թե ոչ, դրանից որևէ բան չի փոխվի»,- ասաց նա:
14:10 • 05.02.13Թուղթ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը խոստացել է հրաժարվել բնական անտառների հատումիցՇրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող կազմակերպություններն այս հայտարարությունը «դարակազմիկ» են անվանել, սակայն այդքան էլ վստահ չեն, որ ընկերությունն իր խոստումը կպահի։
13:03 • 05.02.13Փետրվարի 11-ից կգործեն մի շարք արագաչափ սարքերԱրագաչափ սարքերը տեղակայված են Ավետիսյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ, Արմենակյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ, Զաքյան փողոց-Խորենացի փողոց Լենինգրադյան փողոց-Սեբաստիա փողոցում, Աբովյան ...
12:30 • 05.02.13Գյումրիի «Հիսունամյակ» կոչվող կամրջից մեքենա է ընկելՏեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք-Մանուկյան փողոցի «Հիսունամյակ» կոչվող կամրջից մեքենա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
12:19 • 05.02.13Պաղեստինցիները տարեկան 6.28 մլրդ դոլարի վնաս են կրում հրեական շրջափակման պատճառովԶեկույցի հեղինակներն ուշադրությունը հրավիրում են այն հանգամանքի վրա, որ Պաղեստինի տնտեսությունը կախում ունի Իսրայելից և որ պաղեստինցիների կենսապայմանները գնալով վատանում են։
12:10 • 05.02.13Իրանում ձերբակալվել է Թեհրանի նախկին գլխավոր դատախազըՁերբակալության պատճառը կարող էր լինել գործադիր և օրենսդիր մարմինների լարված հարաբերությունները, մասնավորապես նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի միջև։
11:55 • 05.02.13Այսօր աշխարհում նշվում է Ապահով համացանցի օրըԱվանդաբար փետրվարի առաջին երեքշաբթին նշվող օրվա նպատակն է շահագրգիռ պետական, հասարակական և մասնավոր ընկերությունների ուժերի միավորումը։
