Իրադարձային
-ից
-ը
17:06 • 04.02.13Ահմադինեժադը պատրաստ է դառնալ առաջին իրանցին տիեզերքումՄինչ աշխարհի մի մասը քննարկում է՝ արդյոք Իրանն իսկապես կապիկ է ուղարկել տիեզերք, իսկ մյուս մասը՝ արդյոք իսկապես ողջ է այդ կապիկը, Իրանից բոլորովին նոր տիեզերական հայտարարություն է հնչել:
16:46 • 04.02.13Բրիտանացիները թալիբների դեմ կպայքարեն 16 գրամանոց թռչող սարքերովՄեծ Բրիտանիան և Նորվեգիան 30 մլն դոլար գնահատվող գործարք են իրականացրել, որը թույլ է տալու բրիտանացի զինվորներին Աֆղանստանում ահաբեկիչների դեմ պայքարել 16 գրամանոց սարքերով:
16:34 • 04.02.13Սիրիան հրթիռներն ուղղել է Թել Ավիվի կողմը. ԶԼՄ-ներԼիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդել Քարիմը հայտարարել է, որ Սիրիայի իշխանություններն ուսումնասիրում են պատասխան քայլի այնպիսի տարբերակ, որը հանկարծակիի կբերի հրեաներին։
15:19 • 04.02.13ԱՄՆ-ն և Մեքսիկան խուսափել են «լոլիկային պատերազմից»Ձեռք բերված համաձայնությունը նվազագույն գներ է սահմանում Մեքսիկայից ԱՄՆ արտահանվող ամեն տեսակի լոլիկների համար։
14:51 • 04.02.13Իսրայելը պաղեստինցի պատգամավորների է ձերբակալելԻսրայելի անվտանգության ծառայությունները գիշերային ստուգման ժամանակ Հորդանան գետի Արևմտյան ափին ձերբակալել են պաղեստինյան «Համաս» շարժման նվազագույնը 20 ակտիվիստի։
14:40 • 04.02.13Սերբիայի վարչապետի՝ հանցավոր աշխարհի հետ ունեցած կապն ապացուցող տեսագրություններ են հայտնվելԴաչիչը սերտ կապերի մեջ է գործարար Ռոդոլյուբ Ռադուլովիչի հետ, ով իր հերթին իրավապահների կողմից կասկածվում է հետախուզման մեջ գտնվող Դրակո Շարիչի հանցավոր կլանի հետ կապերի համար։
13:33 • 04.02.13Սիրիացի ընդդիմադիրներն ազատ են արձակել ռուս և իտալացի գերիներինՆրանք գերեվարվել են 2012թ. դեկտեմբերի 12-ին՝ սիրիական Հոմս և Տարտուս քաղաքներ ուղևորվելու ճանապարհին։ Ավելի վաղ ապստամբները ռուսներին ազատ արձակելու դիմաց պահանջել էին 700 հազար դոլար։
13:19 • 04.02.13Հնդիկների պահանջով՝ Օլանդի ընկերուհին մի քանի օրով կդառնա Ֆրանսիայի առաջին տիկինՀնդկաստանի իշխանությունները պահանջել են Օլանդից, որպեսզի նա այցի շրջանակներում միայնակ ժամանի իրենց երկիր՝ համարելով, որ նրա և Տրիերվեյլերի կապը մեղք է։
13:01 • 04.02.13Ծառուկյանը 5-րդ գումարման ԱԺ պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան է եկելԳագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել Ազգային ժողովի 5-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքների մեկնարկին, և կարճ ժամանակ անց հեռացել ԱԺ-ից։ Նա ամենից շատ բացակայած պատգամավորն է։
12:55 • 04.02.13Ղարաբաղցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ քաղաքական կարգավիճակով պետք է ապրեն ապագայում. Սերժ Սարգսյանը՝ «Коммерсантъ»-ին«Մենք շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ։ Սակայն այսպիսի պայմաններում որևէ առաջընթաց ակնկալելն իրատեսական չէ»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
12:43 • 04.02.13Մեկնարկեց ԱԺ քառօրյան՝ կիսատ հնչած օրհներգովՈւթսունմեկ կետից բաղկացած օրակարգը ներկայացնող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը հարցրեց, թե ինչու օրհներգը կիսատ հնչեց, ապա նկատեց, որ մինչ ...
11:49 • 04.02.13Բրազիլիայում մոտ 30 բանտարկյալ բանտից փախել է կոյուղու միջոցովԲանտի ղեկավարությունը հավաստիացրել է, որ սա բանտի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կալանավորները փախուստի են դիմում կոյուղու խողովակներով։
11:30 • 04.02.13Ջոն Գալյանոն՝ ընդդեմ Dior նորաձևության տանՓարիզում այսօր կկայանա «ճակատարամտ» դիզայներ Ջոն Գալյանոյի և Dior նորաձևության տան միջև. նրանք կհանդիպեն դատարանում։
11:25 • 04.02.13Թուրքիայում անհետ կորած ամերիկուհի լուսանկարչին սպանելուց առաջ բռնաբարել ենՖաթիհ Սարայբուրնուի պատմական պարիսպների տակ հայտնաբերված 33- ամյա ամերիկուհու դիակի զննությունից պարզ է դարձել, որ նրան մինչև սպանելը բռնաբարել են։
11:18 • 04.02.13Էդիտ Պիաֆի առանձնատունը հանվել է աճուրդիԱռանձնատունը կառուցվել է մի հարուստ ամուրու պատվերով։ Այն 1949թ. մինչև 1952թ. դարձել է Պիաֆի և բռնցքամարտիկ Մարսել Սերդանի հանդիպման վայրը, իսկ դրանից հետո երգչուհին վերջնականապես լքել է այդ տունը։
