Իրադարձային
-ից
-ը
18:14 • 03.02.13Երեկ Գարեգին Նժդեհի հրապարակում ինքնասպանության փորձ կատարածն այսօր էլ ծառն է բարձրացել ու հրաժարվել իջնելՓրկարարները ծառից անվնաս իջեցրել և ոստիկանության աշխատակիցներին են հանձնել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ` 1985 թ. ծնված Արտյոմ Սարգսյանին:
17:29 • 03.02.13Երևանում 57-ամյա տղամարդը ընկել է վերելակի հորանը և մահացել57-ամյա Գագիկ Նազարյանը ընկել է «Անուշ» գործարանի առաջին հարկում կանգնած վերելակի տանիքին: Տուժածը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
16:44 • 03.02.13Հայրիկյանին վաղը կտեղափոխեն հիվանդասենյակՎերակենդանացման բաժանմունքում գտնվող ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վաղը կտեղափոխվի հիվանդասենյակ` ելնելով նրա առողջական կայուն վիճակից:
16:15 • 03.02.13Իրանի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի ընդդիմության առաջնորդինԻրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ հանդիպում է ունեցել Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ ալ-Խաթիբի հետ։
14:50 • 03.02.13Թեհրանի և միջնորդ «վեցյակի» բանակցությունների նոր փուլը կկայանա ՂազախստանումՍալեհին նշել է, որ Իսլամական հանրապետությունը կարևոր խաղացող է Մերձավոր Արևելքում և տարածաշրջանի «ոսկե բանալին» է։ «Մենք քաղաքականապես անկախ ենք և հպարտ ենք դրանով»,-ասել է արտգործնախարարը։
13:55 • 03.02.13Իրաքում զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 33, վիրավորվել 70 մարդՄահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան մոտեցրել է ոստիկանական բաժանմունքին, ինչից հետո այնտեղ են փորձել մտնել երկու զինյալներ։
13:17 • 03.02.13«Բոինգ» ինքնաթիռը վթարային վայրէջք է իրականացրել ԿրասնոդարումԹռիչքից մի քանի րոպե անց օդաչուի խցիկում աշխատել է ազդանշանային համակարգը և տեղեկացրել, որ ինքնաթիռի սրահի դուռը լավ չի փակվել։
12:58 • 03.02.13Բացահայտվել է Ռուսաստանում հայ ճարտարապետի սպանությունը. կասկածյալը մահացել էԿասկածյալին ձերբակալել են օդանավակայանում և տեղափոխել հետախուզվողների քրեական գրասենյակ, սակայն նա իրեն ոչ ադեկվատ է պահել և նետվել է պատուհանից։
12:20 • 03.02.13Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարարը ձերբակալվել է Դյուսելդորֆի օդանավակայանում՝ 70 մլն դոլարի չեկ ունենալու համարՄազահերին Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության պաշտոնը զբաղեցրել է մինչև 2004թ.-ը։ Նա նաև զբաղեցրել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը՝ մինչև 2008թ.-ը։
11:28 • 03.02.13Լոռու մարզում ձնաբքի հետևանքով արգելափակվել 19 ավտոմեքենաՓրկարարական աշխատանքների ժամանակ 50 ուղևոր տարհանվել է Հարթագյուղ և Լուսաղբյուր գյուղեր:
11:17 • 03.02.13Մինչև հունիս Երևանի կանգառներում կտեղադրվի 100 էլեկտրոնային չվացուցակԵրևանում էլեկտրոնային չվացուցակ տեղադրված է դեռևս միայն Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկի կանգառում: Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի համար նախատեսված կա մոտ 750 կանգառ:
11:09 • 03.02.13Սպիտակ տունը հրապարակել է Օբամայի՝ զենքով լուսանկարըԱյդ կերպ Օբամայի աշխատակազմը փորձում է վերջ դնել այն խոսակցություններին, թե նախագահն ինքը արդյոք երբևէ զենք օգտագործե՞լ է. տեղեկացնում է BBC-ն։
10:52 • 03.02.13Իրանի նախագահը 30 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի ԵգիպտոսԱհմադինեժադը գլխավորելու է Իրանի պատվիրակությունը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունենալու Կահիրեում։
10:37 • 03.02.13Նեթանյահուն կձևավորի Իսրայելի նոր կառավարությունըԻսրայելի նախագահ Շիմոն Պերեսը շաբաթ օրը հանձնարարել է աջերի ճամբարի առաջնորդ Բենյամին Նեթանյահուին ձևավորել երկրի հաջորդ կառավարությունը: Կոալիցիոն բանակցությունների հաջողության դեպքում՝ Նեթանյահուն ե
10:34 • 03.02.13Հյուսիսային Կորեան պատրաստ է «մեծ պատերազմ» սկսել՝ Կորեայի վերամիավորման համարՀրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է դիմակայել թշնամական ուժերի՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Կորեայի հանրապետության կողմից տնտեսական և ռազմական պատժամիջոցներին։
