Իրադարձային
-ից
-ը
22:14 • 20.01.13ԱՄՆ-ում 15-ամյա անչափահասը գնդակահարել է 5 հոգու, այդ թվում 3 երեխայիԸստ ոստիկանության աղբյուրների՝ բոլոր զոհերը մահացել են կրակահերթից: Այս պահին սպանության շարժառիթներն անհայտ են:
21:54 • 20.01.13Մահացել է «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավարուհի Հասմիկ Գալոյանը«Մենք շատ ցանկանում ենք, որ բոլորի հուշերում Հասմիկը մնա ինչպես որ կար` բարի ժպիտով, կենսախինդ, լավատես և պայծառ»,- նշվում է «Բարի լույս հայեր» հաղոդաշարի Facebook-ի էջում։
21:53 • 20.01.13Թբիլիսիում ակտիվիստները վրան են խփել նախագահական պալատի առջև«Տետրեբի» շարժման ղեկավար և ցույցերի կազմակերպիչ Թեմուր Շաշիաշվիլին հայտնել է, որ այդտեղ կմնա միայն «Միաբանություն» միության գրասենյակը:
19:28 • 20.01.13Առատ ձյան տեղումներ Եվրոպայում. հետաձգվել են հարյուրավոր թռիչքներՎատ եղանակային պայմանների պատճառով հայտարարվել է օդերևութաբանական տագնապի «նարնջագույն» մակարդակ: Շառլ դը Գոլ և Օրլի օդանավակայաններում չեն իրականացվել մոտ 650 չվերթներ:
18:23 • 20.01.13Մարդկանց թրաֆիքինգը Մեծ Բրիտանիայում ամենաարագ զարգացող հանցավոր ոլորտն է. Russia Today (տեսանյութ)Մեծ Բրիտանիայում մարդկանց թրաֆիքինգի թիվը միայն մեկ տարում 33 տոկոսի աճ է գրանցել: Russia Today-ը այդ երկրի ամենածաղկող հանցավոր ոլորտի մասին իր անդրադարձն է ներկայացրել:
16:33 • 20.01.13Շքեղ մեքենաների խցանումով , բայց առանց միջադեպերի. կայացել է Ասլան Ուսոյանի հուղարկավորությունը (լուսանկարներ, տեսանյութեր)Մոսկվայի Խովանսկոե գերեզմանատանը տեղի է ունեցել քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի հուղարկավորությունը, որը լուսաբանել ու անգամ լուսանկարել են ռուսաստանյան ԶԼՄ-ները, չնայած խոչընդոտներին:
16:07 • 20.01.13Ալժիրի գազագործարանում ևս 25 դի է հայտնաբերվելԱլժիրում գազագործարանը գրաված ահաբեկիչների քաղաքացիության և գործելաոճի ու նպատակների, ինչպես նաև զոհերի վերջնական թվի ու ազատ արձակվածների մասին նոր տվյալներ են հրապարակվել:
15:00 • 20.01.13Րաֆֆի Հովհաննիսյանը թուրքական Hurriyet-ին ասել է՝ Թուրքիան իր սեփական շահերից ելնելով, պետք է ճանաչի ՑեղասպանությունըՐաֆֆի Հովհաննիսյանը Hurriyet-ին պատմել է, թե ովքեր են փրկել իր նախնիներին ցեղասպանության ժամանակ, ինչու է հացադուլ արել Սերժ Սարգսյանի դեմ և ինչ է պահանջելու Թուրքիայից, եթե ընտրվի:
14:24 • 20.01.13Եմենում ԱՄՆ-ի անօդաչուների հարվածից 8 մարդ է զոհվելԱնօդաչուների հրթիռները հարվածել են 2 մեքենայի Եմենի կենտրոնական մասում՝ Մարիբ շրջանում։ Զոհվածների շարքում է տեղի ահաբեկիչների առաջնորդներից մեկը՝ Իսմաիլ բին Ջամին։
12:46 • 20.01.13Լրագրողներին թույլ չեն տվել ներկա գտնվել Դեդ Հասանի հուղարկավորությանը«Նախևառաջ սա սգո միջոցառում է և առանց հանգուցյալի հարազատների թույլտվության որևէ նկարահանումներ անցկացնելն անօրինական է»,-ասել է անվտանգության ծառայության աշխատակիցը։
12:46 • 20.01.13Մահացել է «Առավոտ» օրաթերթի լրագրող Նաիրա ՄամիկոնյանըՆաիրա Մամիկոնյանը անաչառ և սկզբունքային լրագրողի համարում ուներ։ Tert.am-ի աշխատակազմը ցավակցում է նրա հարազատներին և մտերիմներին։
12:08 • 20.01.13Այսօր Ձյան միջազգային օրն էԻնչպես նշում է Koррецпондент-ը, Ձյան միջազգային օրը նշելու մտահաղացումը պատկանում և անց է կացվում Դահուկային միջազգային ֆեդերացիայի՝ FIS-ի կողմից։
11:49 • 20.01.13Եկատերինբուրգում խոշոր հրդեհի հետևանքով 8 մարդ է զոհվելԻնչպես նշել են փրկարարները, դեպքի վայր ժամանած հրշեջները հայտնաբերել են, որ այրվում է մի հարկանի շինություն, որտեղ գտնվել է շինարարների բրիգադ։ Դիակների ինքնությունը դեռևս պարզված չէ։
11:41 • 20.01.13Սելիմի լեռնանցքում ձյան արգելափակումից դուրս է բերվել 18 ավտոմեքենա` 60 ուղևորներովԵրեկ երեկոյան, ժամը 23.56-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին (Սելիմի լեռնանցք) ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ։
11:19 • 20.01.13Քուրդ զինվորականները թուրք-սիրիական սահմանին հետ են մղել գրոհայինների մի շարք հարձակումներՔԱԽ-ի հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Սիրիական ազատ բանակի կողմից կռվող վարձկանները խամաճիկներ են դարձել Թուրքիայի համար, որը սեփական շահերն է հետապնդում սիրիական հակամարտության մեջ»։
