Իրադարձային
-ից
-ը
16:23 • 11.01.13Ահաբեկչություն պակիստանյան բիլիարդի սրահում. 101 զոհ (թարմացված)Քաղաքի բիլիարդի սրահներից մեկի վրա իրականացված կրկնակի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 101-ի, վիրավորներինը՝ 200-ի։ Ավելի վաղ հաղորդվում էր առնվազն 81 զոհի, 121 վիրավորի մասին:
16:07 • 11.01.13Dasaran.am կայքում բացվել է «Դիմորդի անկյուն» բաժինը«Բաժնում ներկայացված են նաև առարկայական ուղեցույց և ընդունելության միասնական քննության բոլոր առարկաների թեստերը, դրանց պատասխանները, գնահատման սանդղակը և առարկայական ուղեցույցները»,- ասաց Ս.Ալոյանը:
15:59 • 11.01.13Անհրաժեշտ է 25 հազ. ձայն, որպեսզի ԱՄՆ-ն արձագանքի հայ-թուրքական սահմանի բացմանըՍտորագրահավաքի նախաձեռնող Դանիել Իոաննիսյան ասում է, որ սիրիահայերը ցամաքով Հայաստան են հասնում 3 օրում՝ կտրելով 1800 կմ, այնինչ դա նրանք կարող են անել ընդամենը 10 ժամում:
15:55 • 11.01.13Բրահիմին Ժնևում հանդիպել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետԱնցած տարի հունիսին գերտերությունները Սիրիայի հարցով համաձայնություններ էին ձեռք բերել Ժնևում: Այժմ արդեն 2 տարի ձգվող հակամարտությունը ստիպել է կրկին հանդիպել Ժնևում:
15:48 • 11.01.132012-ը նպաստավոր է եղել գիտության համար. Գիտության պետական կոմիտեի նախագահ«Տարվա ընթացքում կնքվել է միջազգային համագործակցության 5 փաստաթուղթ, որը պետք է շատ լուրջ արդյունքների բերի»,- ասաց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
15:43 • 11.01.13Հայ և հույն ժողովուրդները զինակիցներ են արդարության համար մղվող պայքարում. Արամ Ա«Թուրքիան վտանգավոր ծրագրեր ունի ոչ միայն Կիպրոսի, այլ ամբողջ շրջանի նկատմամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ հայ և հույն ժողովուրդները զինակիցներ են արդարության համար մղվող պայքարում։
15:38 • 11.01.13Արմեն Աշոտյանը արձագանքել է Ավանում գործող «տերթոդիկյան» դպրոցի մասին բաց նամակինՆամակում Երևանի Ավան համայնքի բնակիչների անունից ահազանգ է հնչեցվում Ավանում գործող ինչ-որ միասեռ դպրոց-ինտերնատում գործող անմարդկային բարքերի մասին։
15:10 • 11.01.13Բեռլուսկոնին Անգելա Մերկելին 1 ժամ սպասեցրել է՝ «բարեկամ Էրդողանի» հետ զրուցելու պատճառովԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ուղիղ եթերում անդրադարձել է 2009թ.-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած սկանդալին, երբ սպասեցրել էր իրեն ողջունել ցանկացող Մերկելին։
14:54 • 11.01.13ԵԱՀԿ ավելի քան 280 դիտորդ կհետևի նախագահական ընտրությունների ողջ ընթացքին«Դիտորդները կդիտարկեն ընտրությունների ընթացքը ամբողջ օրվա ընթացքում: Քվեարկության օրից հետո առաքելությունը կհետևի հետընտրական զարգացումներին, երկրորդ փուլ ...»։
14:52 • 11.01.13Իսպանիայում լողափերի փոխարեն զբոսաշրջիկներին կառաջարկվեն նոր սերնդի լողավազաններՓոփոխությունների նպատակն է հիմնովին փոխել լողափնյա հանգստի կոնցեպցիան, որի շրջանակներում էլ կկառուցվեն նոր սերնդի լողավազաններ՝ արհեստական ծովի ալիքներով ու հսկայական ծովածոցերով։
14:44 • 11.01.13Զինհոսպիտալում նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործՆշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Միաժամանակ տեղեկացվում է, որ Նորայր Սահակյանի հայրը՝ Նվեր Սահակյանը, քրեական գործով ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ։
14:42 • 11.01.13Բելգիայի դատախազությունը հրաժարվել է Բեռնար Առնոյին քաղաքացիություն տրամադրելԱնձամբ Առնոն հայտնել է, որ եղել և մնում է Ֆրանսիայի հարկային ռեզիդենտը, իսկ երկքաղաքացիությունը նրան պետք է Բելգիայում բիզնեսը զարգացնելու համար։
14:34 • 11.01.13Չեխիայում նախագահական ընտրություններ են. թեկնածուների շարքում են դաջվածապատ պրոֆեսորն ու դերասանուհինՉնայած, որ մրցապայքարի ֆավորիտներն արդեն հայտնի են, սակայն փորձագետների կարծիքով, ընտրությունների 1-ին փուլում նրանցից ոչ մեկին չի հաջողվի հավաքել քվեների անհրաժեշտ քանակ։
13:58 • 11.01.13Պարույր Հայրիկյանը պատրաստվում է վերացնել նախագահի պաշտոնըԽոսելով նախագահի այլ թեկնածուների մասին, Պ. Հայրիկյանն ասաց, որ բոլորի հետ էլ պատրաստ է աշխատել հանուն ազգային անվտանգության, ժողովրդավարական և ազգային արժեքային համակարգի:
12:25 • 11.01.13Ռամզան Կադիրովը կոչ է անում երկրի սահմաններից դուրս ապրող «անքաղաքավարի» չեչեններին վերադառնալ«Մեր հիմնական նպատակը երիտասարդությանը մշակութային, նպատակասլաց, կիրթ և ընկերասեր դաստիարակելն է։ Մենք պետք է նրանով հպարտանանք, այլ ոչ թե ամաչենք»,- նշել է Կադիրովը։
