Իրադարձային
-ից
-ը
15:44 • 12.01.13ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ փոխնախարարըՔննարկվել են քվեարկությանը զինծառայողների մասնակցության, զորամասերում ընտրողների ցուցակների կազմման, ընտրություններին զինծառայողների լիարժեք մասնակցելու իրավունքի ապահովման և այլ հարցեր։
15:40 • 12.01.13Մոսկվայում հայտնաբերվել է ռադիոհաղորդավարուհու մասնատված դիակ. նրա ամուսինը ձերբակալվել էՏղամարդը խոստովանել է մեղքը։ Սկզբում նա Facebook-ի իր էջում գրել էր, թե վիճաբանությունից հետո իր կինը դուրս է եկել տանից ու չի վերադարձել, սակայն այնուհետ հայտնել, որ վեճից հետո խեղդամահ է արել կնոջը։
14:59 • 12.01.13ԱՄՆ-ում տատն ու պապը 19 տարի թաքցրել են թոռանը ծնողներիցՊարզվել է, որ տղայի տատն ու պապը դժգոհ են եղել երեխայի ծնողների տված դաստիարակությունից և տարել նրան անհայտ ուղղությամբ։
14:49 • 12.01.13Արմավիրցի կինը ծննդաբերել է ինքնաթիռում. «Արմավիա»Կնոջը, ում մոտ հենց թռիչքի ժամանակ երկունքի ցավեր են սկսվել, բժշկական առաջին օգնություն է ցույց տվել բորտուղեկցորդուհի Հասմիկ Ղևոնդյանը: Երեխային անվանակոչել են բորտուղեկցորդուհու անունով:
14:31 • 12.01.13Բաքվի ջարդերը պետականորեն կազմակերպված ցեղասպանություն է եղել. պատմաբան«Բաքվի ջարդերը դատապարտվել են միջազգային հանրության կողմից, բայց, ցավոք, խնդիրը չի ստացել իրավական կարգավորում։ Մենք չենք կարող ապահովված լինել, որ Բաքուն ցանկացած պահի չի կատարի նույն քայլը»,-ասաց նա
13:53 • 12.01.13Հրադադարի ռեժիմի 200 խախտում, 800 կրակոցՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և լիովին վերահսկել իրավիճակը առաջնագծում:
13:37 • 12.01.13Խոսքի ազատությունը վերջին տարիներին ՀՀ-ում էապես ամրապնդվել է. վարչապետը շնորհավորեց ԶԼՄ ներկայացուցիչներին (լուսանկարներ)Տ. Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների դահլիճում շնորհավորեց ԶԼՄ ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ` ցանկանալով 2013թ.-ին բեղմնավոր և հետաքրքիր աշխատանք:
13:32 • 12.01.13Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «Համաներման մասին» օրենքը, որից հրաժարվել էր ՍաակաշվիլինՈւսուպաշվիլիի խոսքով՝ այս օրենքի ընդունումը բանտերում նորմալ պայմանների բացակայության փոխհատուցումն է։ «Այսուհետ ոչ ոք չի հետապնդվի իր քաղաքական հայացքների և այլակարծության համար»,- ասել է նա։
12:49 • 12.01.13Ականատես կլինենք աննախադեպ նախագահական ընտրությունների, որն իր տեսակով կլինի ամենաարդարն ու ամենաանարդարը. Գուրգեն Եղիազարյան«Այս անգամ կլինի ամենաարդար և ամենաանարդար ընտրությունը, քանի որ գործող նախագահը մնացածներից առաջ է 60-70%-ով։ Իսկ ամենաանարդարը կլինի, որովհետև ընտրողների ընդամենը 20%-ը կմասնակցի»,- ասաց նա։
12:34 • 12.01.13ԱՄՆ-ն «Մահվան աստղ» չի կառուցի՝ անտեսելով հազարավոր ամերիկացիների խնդրանքըՆա հայտնել է, որ «Մահվան աստղն» ԱՄՆ-ին կարժենա 850 կվադրիլիոն դոլար, ինչն անթույլատրելի է ներկայիս պայմաններում, երբ «ջանքեր են գործադրվում բյուջեի դեֆիցիտը կրճատելու ուղղությամբ»։
12:10 • 12.01.13Փասադենայում 18-ամյա հայազգի երիտասարդը մահացու ելքով վրաերթի է ենթարկվելԴեռևս անհայտ պատճառներով Շախմալյանն ու իր հետ եղած մյուս ուղևորը ՝ 18-ամյա Գաբրիել Լավարոն, դուրս են եկել Lexus մակնիշի մեքենայից և շարժվել դեպի մայրուղու կենտրոն։
11:52 • 12.01.13ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Սինանյանի թեկնածությունը Գլենդեյլի քաղաքային խորհրդի ընտրություններինԱմերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքը տեղակացնում է, որ Սինանյանը 2 տարի շարունակ եղել է ANCA-ի գանձապահը և հրաժարական է տվել այս շաբաթ՝ քաղաքային խորհրդի ընտրություններին մասնակցելու նպատակով։
11:23 • 12.01.13Յուրի Վարդանյանը սպորտի նախարա՞րՄարզաշխարհում լուրեր են պտտվում, որ առաջիկա փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից հետո սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը:
10:47 • 12.01.13Պուտինը պատասխանել է Ջոլիի՝ «Դիմա Յակովլևի օրենքը» չեղյալ համարելու մասին խնդրանքին.լրատվամիջոցներՆա խոստացել է վերանայել օրենքը, եթե Ջոլին համաձայնվի ամուսնանալ Փիթի հետ Մոսկվայի կենտրոնում կամ Սանկտ Պետերբուրգի հայտնի ամրոցներից մեկում։
10:40 • 12.01.13Սիսիան-Գորիս ավտոճանապարհին փրկարարները արգելափակումից 10 ավտոմեքենա են դուրս բերելԱհազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով մեքենաներ են արգելափակվել։ Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա:
