Իրադարձային
-ից
-ը
14:00 • 13.01.13Հնդկաստանում գրանցվել է հերթական խմբակային բռնաբարության դեպքըՓենջափ նահանգի Գուրդասպուր շրջանում շաբաթ յոթ տղամարդ բռնաբարել են 29-ամյա մի կնոջ, և այս անգամ նույնպես զոհը եղել է ավտոբուսում։
13:26 • 13.01.13Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վճիռը կվերանայվիԵգիպտոսի դատարանը բավարարել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հայցը՝ ցմահ ազատազրկման դատավճիռը վերանայելու կապակցությամբ. տեղեկացնում է Associated press-ը։
13:19 • 13.01.13Մոսկվայի մետրոյում կինը նետվել է գնացքի տակՄիջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան 06։51-ին։ Կինը, ում ինքնությունն ու տարիքը դեռ հայտնի չէ, նետվել է մոտեցող գնացքի տակ։
13:04 • 13.01.13Ադրբեջանում այրվել է երեք վագոն նավթամթերքԱդրբեջանի Պիրսահաթ բնակավայրի տարածքում շաբաթ երեկոյան դեպի Վրաստան ուղևորվող նավթամթերքներով երեք վագոնները դուրս են եկել գնացքուղիներից, որից հետո հրդեհ է սկսվել
12:53 • 13.01.13Տիբեթում գրանցվել է այս տարվա ինքնահրկիզման առաջին դեպքըՏիբեթի բնակիչն այրել է իրեն որպես բողոքի ակցիա չինական իշխանությունների վարած քաղաքակնության դեմ
12:00 • 13.01.13Եգիպտոսում հարձակվել են ընդդիմադիրների վրանային ճամբարի վրա. կա 10 վիրավորԱնհայտ խումբը երեկ հարձակում է իրականացրել Եգիպտոսի նախագահական նստավայրի առջև վրանային ճամբար հիմնած ընդդիմադիրների վրա. արդյունքում վիրավորվել է 10 մարդ։
11:33 • 13.01.13Կուրության պատճառով բելգիացի խուլ երկվորյակները էֆտանազիայի են դիմելԵղբայրները դիմել են իշխանություններին՝ էֆտանազիա թույլ տալու խնդրանքով, քանի որ առանց լսողության և տեսողության կյանքն անտանելի կդառնար։
11:19 • 13.01.13Անհայտ անձինք Լիբիայում կրակ են բացել Իտալիայի հյուպատոսի մեքենայի վրաԼիբիայի Բենղազի քաղաքում անհայտ անձինք կրակել են Իտալիայի հյուպատոսի մեքենայի ուղղությամբ։Հյուպատոսը, սակայն, չի տուժել, քանի որ նրա ավտոմեքենան զրահապատ է եղել։
11:10 • 13.01.13Շիրակում մեքենան դուրս է բերվել ձյան մեջ արգելափակումիցԱրտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ...
10:31 • 13.01.13ԱՄՆ-ում ինքնասպան է եղել համացանցային հայտնի ակտիվիստ Ահարոն ՇվարցըՆյու Յորքում ինքնասպան է եղել համացանցային ակտիվիստ, RSS ձևաչափի համահեղինակ և Reddit նախագծի համահիմնադիր Ահարոն Շվարցը
10:20 • 13.01.13Մոսկվայում ծեծի են ենթարկել «Կոմերսանտ» թերթի լրագրողին«Ֆեյսբուքի» իր էջում լրագրողը պարզաբանել է, որ իր վրա հարձակվածները կովկասյան ծագում ունեն և համոզմունք հայտնել, որ միջադեպը զուտ կենցաղային հողի վրա է տեղի ունեցել և առնչություն չունի իր ...
18:39 • 12.01.13Վրաստանի նախկին իշխող կուսակցությունը մասշտաբային համաներումը «ցինիկ» է անվանելՎրաստանի նախկին իշխող կուսակցությունը քննադատել է մասշտաբային համաներման օրենքի ընդունումը, որով ազատ կարձակվեն Ռուսաստանի օգտին լրտեսության համար ազատազրկված անձինք:
18:19 • 12.01.13Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում լիցքավորված հրանոթ է հայտնաբերվելԱմերիկացիները 1780-ին բրիտանացիներից հրանոթ էին վերցրել որպես ռազմավար: Մինչ օրս դա պահվում էր որպես հնություն, սակայն իրականում, պարզվել է, հին զենքը գործուն է եղել մինչ օրս:
16:14 • 12.01.13Սիրիահայ բժիշկներն ապահովվում են աշխատանքովԴերենիկ Դումանյանն այսօր հերթական հանդիպումն է ունեցել վերջին շրջանում Սիրիայից գաղթած բժիշկների հետ։ Քննարկման հիմնական թեման եղել է նրանց աշխատանքի տեղավորման հարցը։
16:04 • 12.01.13Վահագն Չախալյանը և մի քանի հայ քաղբանտարկյալներ ազատ կարձակվեն. փաստաբանՈւսուպաշվիլիի խոսքով՝ այս օրենքի ընդունումը բանտերում նորմալ պայմանների բացակայության փոխհատուցումն է։ «Այսուհետ ոչ ոք չի հետապնդվի իր քաղաքական հայացքների և այլակարծության համար»,- ասել է նա։
