Իրադարձային
-ից
-ը
01:20 • 14.01.13Միլիոնավոր ուխտավորներ հավաքվել են Հնդկաստանի հյուսիսի Ալլահաբադ քաղաքում՝ մասնակցելու Քումբ Մելա փառատոնինՀինդուները հավատում են, որ փառատոնի ընթացքում Գանգեսի ջրերում սուզվելով` կձերբազատվեն իրենց մեղքերից և կգտնեն փրկության ճանապարհը:
22:54 • 13.01.13Տարեց կինը Բրյուսել գնալու փոխարեն հայտնվել է Զագրեբում67-ամյա կինը, ով ըստ տեղական ԶԼՄ-ների, տառապում է տարածության կողմնորոշման կորստով, Բրյուսել է ուղևորվել Էկրելին քաղաքից: Կինը պատահաբար անցել է Բրյուսելը` հայտնվելով Գերմանիա տանող մայրուղու վրա:
22:45 • 13.01.13Սուդանում 3 չինացի բանվոր է առևանգվելԲանվորները առևանգվել են շաբաթ օրը, երբ Հյուսիսային Դարֆուր նահանգում կառուցվող ճանապարհի մոտ էին բերել անհրաժեշտ շինարարական նյութերը:
22:25 • 13.01.1365 տարի անց քույրն ու եղբայրը գտել են միմյանց՝ շնորհիվ 7-ամյա մի տղայիԲեթի Բիլադոն և Կլիֆորդ Բոյսոնը 65 տարի առաջ՝ 5 և 3 տարեկանում կորցրել էին միմյանց հետ կապը, երբ նրանց ուղարկել էին տարբեր խնամակալ ընտանիքներում ապրելու, հաղորդում է ABCNews-ը:
20:53 • 13.01.13Թալիբները մահապատժի են ենթարկել աֆղանցի զույգին` ԱՄՆ-ի համար լրտեսություն կատարելու մեղադրանքովԸստ ոստիկանության տեղեկությունների, առավոտյան սպանված զույգը հայտնաբերվել էր Խադժա Օմարի տարածքում, որտեղ թալիբները սովորաբար թողնում են իրենց զոհերի դիակները:
20:07 • 13.01.13Սոչիի հանգստավայրում 100 մարդ պետք է տարհանվի ճոպանուղու վնասման պատճառովՆախնական տվյալների համաձայն, ճոպանուղու երեք վագոնիկներ, որոնք վնասվել էին ծառի անկման պատճառով, ընկել են գետնին: Ներկայում ճոպանուղու տվյալ հատվածում մոտ 100 լեռնադահուկորդ կա, ում պետք է տարհանեն:
19:40 • 13.01.13Femen-իստուհիները մերկացել են Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապի առջև (լուսանկարներ)Ուկրաինուհիների մերկ մարմիններին գրված էր «Միասեռականներին ենք ապավինում»՝ ԱՄՆ-ի հայտնի կարգախոսի նմանությամբ (in God we trust), որում ապավինում են Աստծուն:
19:22 • 13.01.13Դեպարդյեն Ռուսաստանի ընդդիմիությանը անծրագիր է անվանել«Ռուսական ընդդիմությունը ծրագիր չունի, ոչինչ չունի: Կան շատ խելացի մարդիկ, ինչպես Կասպարովը, սակայն դա լավ է շախմատի համար և վերջ: Սակայն քաղաքականությունը շատ ավելի բարդ է»,- հայտարարել է Դեպարդյեն:
19:10 • 13.01.13Ֆրանսիական օդուժը ռմբահարում է Մալիի ապստամբների թիկունքային օբյեկտներինՀարձակման են ենթարկվել Լերե, Նամպալա և Դուենտզա քաղաքներում ապստամբների դիրքերը: Այդ քաղաքները բավական հեռու են երկրի կենտրոնում գտնվող Կոնա քաղաքից, որի շրջանում ներկայում անցնում է ռազմաճակատը:
19:02 • 13.01.13Նախագահական ընտրությունների առաջին փուլն աղետալի էր աջ ուժերի համար. Չեխիայի նախագահԱռաջին փուլում, Կլաուսի հիմնադրած Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցության թեկնածու` սենատոր Պշեմիսլ Սոբոտկան 10 թեկնածուներից նախավերջինն էր դաևձել՝ ստանալով ընտրողների ձայների միայն 2,5 տոկոտը:
16:55 • 13.01.13Մոսկվայում ավարտվել է «Երթ սրիկաների դեմ» ակցիան, որին մասնակցել է մոտ 9500 մարդՄոսկվայի ՆԳՆ-ն տվյալներով «Երթ սրիկաների դեմ» ակցիայի մասնակիցները, ովքեր պահանջում են չեղյալ համարել «Դիմա Յակովլևի օրենքը», կազմել են 9,5 հազար մարդ
16:05 • 13.01.13Թայվանում հազարավոր մարդիկ են մասնակցում հակակառավարական բողոքի ակցիայինՑուցարարները, մասնավորապես, պահանջում են վարչապետ Չեն Չունի հրաժարականը՝ Չինական Հանրապետության կղզու տնտեսության զարգացման միջոցների անբավարարության պատճառով
15:44 • 13.01.13Թբիլիսիի Գլդանի բանտից ազատ են արձակվել հայ 2 անվանի գործիչներՀարազատների և ընկերների ուղեկցությամբ, ովքեր վաղ առավոտից գտնվում էին կալանավայրի բակում, նախկին կալանավորները ուղևորվել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորել է ...
15:19 • 13.01.13Մոսկվայում ակումբի այցելուն տուժել է այրվող կոկտեյլիցԼյուբլինի փողոցի վրա գտնվող զվարճանքի կենտրոնում աղջիկը պատվիրել է «Б-52» կոկտեյլ, խմիչքը թափվել է նրա հագուստին և այրվել։
14:56 • 13.01.13Իսրայելի ոստիկանությունը տարհանել է Հորդանանի արևմտյան ափից ավելի քան 100 պաղեստինցիԱվելի քան 500 իսրայելցի ոստիկաններ են մասնակցել ավելի քան 100 պաղեստինցիների վտարմանը, ովքեր վրաններ էին խփել Հորդանան գետի արևմտյան ափին՝ ի նշան հրեական բնակավայր կառուցելու որոշման դեմ բողոքի։
