Իրադարձային
-ից
-ը
13:37 • 17.12.12Հայկական գինին տեղ է գտել Bloomberg Businessweek-ի լավագույն 10 գինիների ցանկում«Այս գինու մեջ համատեղված են վայրի հողի և մետաքսե էլեգանտության համերը։ Բացի այդ, խմելով գինին, ես ապրեցի «պատմությունն ըմպելու» հուզիչ զգացումը»,-նշում է հոդվածագիրը։
13:22 • 17.12.12Հայկական պատվիրակությունը մասնակցել է ՍԾՏՀ անդամ-երկրների ԱԳ նախարարների 27-րդ հանդիպմանըՀայաստանի պատվիրակությունը ղեկավարել է և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
12:36 • 17.12.122012-ին ՀՀ–ում գրիպի և սուր շնչառական վարակների տարածումը նվազել է. բժիշկ«Մեկ շաբաթվա ընթացքում 2-3 հազար դեպք է, որը նախորդ տարվա համեմատ 1,15 անգամ նվազել է: Բնական շեմին ենք, անհանգստացնող չէ, եթե բարձրանա, ավելի հետամուտ կլինենք»,- ասում է Լիլիթ Ավետիսյանը։
12:08 • 17.12.12Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի ստեղծման 75-ամյակի առթիվ«Բավական է նշել, որ հայրենիքից դուրս երգչախումբն ունեցել է 813 համերգ՝ իր արվեստի ուժով կախարդելով բազմահազար ունկնդիրների»,- մասնավորապես ասված է ուղերձում:
11:11 • 17.12.12Զուրաբյան-Օսկանյան զրույցի գաղտնալսման հետ ԱԱԾ-ն որևէ կապ չունի. Արծվին Բաղրամյան«Բոլոր մեղադրանքները մտացածին են ու անհիմն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը՝ անդրադառնալով Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե դա ԱԱԾ–ի ձեռքի գործն է:
10:59 • 17.12.12ԿԺԴՀ-ում երեք րոպե լռությամբ հարգել են Կիմ Չեն Իրի հիշատակըԿորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում այսօր՝ տեղական ժամանակով 12։00-ին (երևանյան ժամանակով 07։00-ին) երեք րոպե լռությամբ հարգել են Կիմ Չեն Իրի հիշատակը։
10:52 • 17.12.12Ուգո Չավեսի թիմակիցները հաղթել են երկրում կայացած նահանգապետի ընտրություններումՎենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցությունը, որը ղեկավարում է նախագահ Ուգո Չավեսը, նահանգապետի ընտրություններում հաղթանակ է տարել 23 նահանգներից 20-ում։
10:34 • 17.12.12Աֆղանստանում ականի պայթյունից առնվազն 10 աղջիկ է զոհվելՆանգարհար նահանգի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ աղջիկները վառելու փայտ են հավաքելիս եղել, երբ նրանցից մեկը պատահաբար կացնով հարվածել է ականին։
10:23 • 17.12.12Այսօր կստորագրվի ՀՀ–ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրըԱյն հնարավորություն կտա Հայաստանի ուսանողներին, մշակութային գործիչներին, գործարարներին, սպորտի և այլ բնագավառների ներկայացուցիչներին ավելի հեշտ մուտք գործել Եվրոպական Միության երկրներ:
10:09 • 17.12.12Հանուն Ուիլյամի և Քեյթի ապագա երեխայի՝ Բրիտանիան փոխել է թագաժառանգության մասին օրենքըՆոր օրենքի համաձայն՝ Քեմբրիջի դուքսի և դքսուհու երեխան կկարողանա ժառանգել Մեծ Բրիտանիայի միապետական գահը՝ անկախ նրանից աղջիկ կծնվի, թե տղա։
09:36 • 17.12.12Նման ողբերգությունները չպետք է կրկնվեն. ՕբամաԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել Կոնեկտիկուտ նահանգի Սենդի Հուք դպրոցում, որտեղ ուրբաթ օրը սպանվել էր 26 մարդ (2-ն էլ մահացել են հիվանդանոցում-Tert.am)։
09:21 • 17.12.12Ամերիկացիները պահանջում են սահմանափակել զենքի վաճառքը քաղաքացիներինԱմերիկացիները հարցը շատ են կարևորում։ Այդ մասին վկայում է այն, որ ընդամենը 3 օրվա ընթացքում Սպիտակ տան կայքում տեղադրված խնդրագիրը ստորագրել է 123.000 մարդ, այն դեպքում, երբ ցանկացած փաստաթղթի ...
09:11 • 17.12.12Նովոսիբիրսկում սառնամանիքի հետևանքով 100-ից ավելի մարդ է տուժելՕդերևութաբանների կանխատեսումներով՝ սառնամանիքներն այստեղ շարունակվելու են նաև այս ընթացքում, չի բացառվում, որ օդի ջերմաստիճանը հասնի -42-ի։
08:34 • 17.12.12Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է ձյունԵրևանում դեկտեմբերի 15-16-ը, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ճանապարհներին` մերկասառույց, հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-18մ/վրկ:
23:17 • 16.12.12Բեռլինում ձին երթևեկում է մետրոյով (տեսանյութ)Ամենաժողովրդավարական մետրոն գտնվում է Բեռլինում, որով «երթևեկում» են նաև ձիերը: Դրա մասին է վկայում նոր տեսահոլովակը, որի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել համացանցից օգտվողները:
