Իրադարձային
-ից
-ը
13:40 • 16.12.12Չնայած, իրանք էլ են մարտի 1, չգիտեմ ինչ. հատված Լ. Զուրաբյանի և Վ. Օսկանյանի սրճարանային խոսակցությունից (ձայնագրություն)«Այլընտրանքը էն է, որ, այնուամենայնիվ, մի թեկնածու դնենք, որը ընդամենը կապահովի թիմի գործունեությունը… Հասկանու՞մ ես, եթե Լևոնը չի որևէ մեկը … տեսականորեն եմ ասում 7-10 տոկոս հավաքելը ...
12:48 • 16.12.12Ավտոպատահար Սարալանջի փողոցում. կան տուժածներԸստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
12:09 • 16.12.12Թայֆունի պատճառով Ֆիլիպիններում զոհերի թիվն անցել է 1000-իցԱնհետ կորած է համարվում մոտ 850 մարդ, այդ իսկ պատճառով հնարավոր է, որ զոհերի թիվն աճի։ Անհետ կորածների կեսից ավելին ձկնորսներ են, ովքեր ծով էին դուրս եկել թայֆունի սկսելուց առաջ։
11:24 • 16.12.12Հոսնի Մուբարաքը ընկել է բանտի բաղնիքում և վնասել գլուխըԵգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով ցմահ ազատազրկման է դատապարտված, ընկել է բանտի բաղնիքում և վնասել գլուխը։ 84-ամյա Մուբարաքի ստացած վնասվածքի բնույթի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
11:05 • 16.12.12Օբաման պետքարտուղարի պաշտոնի համար կառաջադրի Ջոն Քերրիի թեկնածությունը. ABCԵնթադրվում է, որ Պենտագոնը կղեկավարի Նեբրասկայից նախկին սենատոր, 66-ամյա Չակ Հեյգելը, ով ներկայացնում է հանրապետական կուսակցությունը և, ինչպես Քերրին, Վիետնամի պատերազմի վետերան է։
10:25 • 16.12.12Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 3 մեքենա և նրանց վարորդներինԱրտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 16-ին՝ ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան–Իջևան ավտոճանապարհին երկու մեքենա արգելափակվել են ...
08:20 • 16.12.12Կիբորգների դարաշրջանը կսկսվի արդեն 2030թ-ից. կանխատեսումՄարդու և մեքենայի կապը 2030թ. այնքան խորը կլինի, որ, օրինակ, մարդիկ կկարողանան իրենց մարմինները նույնքան հեշտ մոդիֆիկացնել, որքան հիմա հեշտ իրականացվում են կոսմետիկ վիրաբուժության գործողությունները:
23:26 • 15.12.12Պակիստանի հյուսիսում անհայտ անձիք օդանավակայան են հրետակոծելՄիջադեպի հանգամանքները դեռ հստակ չեն, սակայն հաղորդվում է, որ Փեշավար քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած հրետակոծման հետևանքով առնվազն 5 մարդ զոհվել, ևս 25 մարդ վիրավորվել է:
22:58 • 15.12.12Հիլարի Քլինթոնը ուշագնաց է եղել և ուղեղի ցնցում ստացելՀաջորդ շաբաթվա ընթացքում Քլինթոնը կաշխատի տնից: Ավելի վաղ Քլինթոնը ստիպված էր հիվանդության պատճառով հետաձգել «Սիրիայի բարեկամների» հերթական հավաքին կատարվելիք այցը:
22:55 • 15.12.12Արքայազն Չարլզը բրիտանական բյուջե 700 մլն ֆունտ պակաս հարկ է վճարելԱնցած տարվա ընթացքում Կորնոուլ դքսությունը Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզին 18 մլն ֆունտ եկամուտ է ապահովել, սակայն դուքսը այդ գումարից եկամտահարկ չի մուծել:
21:50 • 15.12.12Ռուսաստանը 2013թ. 11 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կփորձարկի«Նախատեսվում է, որ 2016թ. նոր հրթիռային համալիրներից բաղկացած կլինի Ռուսաստանի հարվածային խմբավորման մոտ 60%-ը», - նշել է ՌԴ ՌՆՀԶ-ի հրամանատար գեներալ-հնդապետ Սերգեյ Կարակաևը:
21:46 • 15.12.12Սիրիայի արտգործնախարարը ՄԱԿ-ից խնդրում է ազդել ԱՄՆ-ի և ԵՄ-ի վրա, որ պատժամիջոցները հանվենՀանդիպման ընթացքում Մուալեմը հայտարարել է, որ ՄԱԿ-ը «պետք է միջոցներ ձեռնարկի, որ հասնի պատժամիջոցների վերացմանը»: Նրա կարծիքով, այդ պատժամիջոցներ պատճառով են Սիրիայի քաղաքացիները տառապում:
21:41 • 15.12.12Իռլանդիայում նավթագազային վառելիքի փոխարինող են գտել և կրկնապատկել անտառները1981թ. երկրում 400 հազար հեկտար անտառային տնտեսություն կար: Այժմ այդ ցուցանիշը կրկնապատկվել է հասնելով 800 հազարի` դրամաշնորհների հաշվին։
21:10 • 15.12.12Խարկովում դատավորն ու իր ընտանիքի անդամները հայտնաբերվել են գլխատվածИнтерфакс-Украина-ին իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը հայյտնել է, որ գլխատվել են դատավորի, նրա կնոջ, որդու և որդու քաղաքացիական կնոջ մարմինները, որոնք հայտնաբերվել են իրենց բնակարանում այսօր:
21:05 • 15.12.12ՆԱՏՕ-ն ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում դաշինքի Աֆղանստանում իրականացվելիք նոր գործողության համար«Իհարկե, և դա ես ՌԴ արտգործնախարար Լավրովին ասել են, դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի ԱԽ-ի բորոլ մշտական անդամների դրական համագործակցությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
