Իրադարձային
-ից
-ը
11:00 • 07.12.12Ճապոնիայի պաշտպանության նախարարը հրամայել է հարվածել Հյուսիսային Կորեայի հրթիռինՍատոսի Մորիմոտոն հրաման է արձակել, համաձայն որի՝ Հյուսիսային Կորեայի կողմից արձակվելիք հրթիռը կխփվի, եթե այն կամ դրա բեկորները վտանգ ներկայացնեն Ճապոնիայի տարածքների համար։
10:50 • 07.12.12Ավստրալիայում 80 մլն դոլար արժողությամբ կոկաին է առգրավվելԸնդհանուր առմամբ առգրավվել է 81 մլն դոլար արժողությամբ 135 կգ թմրանյութ։ Սա ամենախոշոր խմբաքանակն է, որը հայտնաբերվել է երկրի իշխանությունների կողմից վերջին ժամանակաշրջանում։
10:43 • 07.12.12Կահիրեում այրել են «Մուսուլման եղբայրների» շտաբ-բնակարանը«Մուսուլման եղբայրներ» կուսակցության Կահիրեի գլխավոր գրասենյակը երեկ ուշ երեկոյան հարձակման է ենթարկվել, ինչից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել. հրկիզմանը մասնակցել է շուրջ 200 մարդ։
09:45 • 07.12.12Նար-Դոս և Քաջազնունի խաչմերուկում վրաերթի են ենթարկել 21–ամյա աղջկաՈստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
09:36 • 07.12.12Խորենացի փողոցում վրաերթի է ենթարկվել 37-ամյա տղամարդԸստ Ոստիկանության մամուլի ծառայության տվյալների՝ Գարիկ Խ.–ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Մալաթիա» բժշկական կենտրոն:
09:26 • 07.12.12Օբաման վառել է ԱՄՆ գլխավոր տոնածառի լույսերըՈւթ մետրանոց անտառի գեղեցկուհին գտնվում է Սպիտակ տանից 2 քայլ հեռավորության վրա, որի շուրջը տեղադրվել են 58 փոքր եղևնիներ՝ ԱՄՆ յուրանքանչուր նահանգի ու տարածքների անվանումներով։
09:04 • 07.12.12Չինաստանը հողին կհավասարեցնի 700 լեռ՝ նոր քաղաքի շինարարության համար (տեսանյութ)Անհրաժեշտ տարածքը լեռներից «մաքրելու» համար չինական խոշոր շինարարական ընկերությունները կծախսեն 3.53 մլրդ դոլար, որից հետո միայն հնարավոր կլինի սկսել նոր քաղաքի կառուցումը։
09:02 • 07.12.12Բրահիմին, Քլինթոնն ու Լավրովը Սիրիայի հարցով ոչ մի սենսացիոն որոշում չեն ընդունել«Մենք ոչ մի սենսացիոն որոշում չենք ընդունել...Մենք որոշել ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ խնդիրը հսկողության տակ պահելու համար»,- ասել է Բրահիմին։
08:47 • 07.12.12Եգիպտոսցի ակտիվիստները մերժել են նախագահի՝ երկխոսություն սկսելու կոչըԵգիպտոսի ժողովրդավարական շարժումը մերժել է նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ երկխոսություն սկսելու առաջարկը և նշել, որ կշարունակի բողոքի ակցիաներն ընդդեմ երկիր ղեկավարի, հայտնում է The Jeusalem Post-ը։
08:35 • 07.12.12Մեղրի-Երևան ճանապարհին մեքենան ընկել է ձորը և ամբողջությամբ այրվելԴեռևս չբացահայտված հանգամանքներում «Վազ 2107» մակնիշի 32 ԼԼ 652 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է սյանը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից ընկել է ձորը և բռնկվել:
08:20 • 07.12.12Գյումրին երկրաշարժից 24 տարի անց. փոս, որտեղ աղքատ է ամեն երկրորդ բնակիչը. Լևոն Բարսեղյան«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գնահատականով աղքատության տոկոսը Գյումրիում 47-48 տոկոս է, ինչը նշանակում է, որ ամեն երկրորդ մարդն աղքատ է:
23:32 • 06.12.12Պոտենցիալ վտանգավոր Toutatis աստերոիդը դեկտեմբերի 12-ին կանցնի Երկրի մոտովՉինական «Չանըէ-2» զոնդը դեկտեմբերի 13-ին «տեսակցության» կլինի Թաութաթիս աստերոիդի հետ: Մոտեցումը տեղի կունենա նախատեսվածից մեկ ամիս շուտ և Toutatis-ի՝ Երկրից նվազագույն հեռավորությունից մեկ օր հետո:
22:45 • 06.12.12Ռաֆայելի «Առաքյալի գլուխը» նկարը Sotheby's-ում ռեկորդային գնով է վաճառվելԱյս արդյունքով, «Առաքյալի գլուխը» նկարը դարձավ աճուրդով երբևէ վաճառված, թղթի վրա արված ամենաթանկ աշխատանքը:
21:13 • 06.12.12Ձերբակալվել է Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ ԴանիելյանըԳ. Դանիելյանը, Քաջարանում ավելի վաղ տեղի ունեցած մի սպանության վերաբերյալ քրեական գործով կեղծել է ապացույց` որպես վկա է ներգրավել Ն. Հ-ին, ով վերջինիս ուղղորդմամբ տվել է ակնհայտ սուտ ցուցմունք։
21:04 • 06.12.12Վրաստանի ՆԳՆ մի շարք ղեկավարներ, այդ թվում և Մերաբիշվիլին, կեղծ անձնագրեր են ունեցել. Վրաստանի ՆԳՆՎրացական ՆԳՆ-ն նաև նշում է, որ անձամբ նախկին ՆԳՆ նախարար և նախկին վարչապետ Մերաբիշվիլիի մոտ երկու անձնագրերի առկայությունը հաստատել է նաև նրա թիկնապահ Վանո Տուգուշին:
